2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Հայաստանում մարդու իրավունքների 2014թ. վիճակը
Back
Print
Email to a friend
Հայաստանում մարդու իրավունքների 2014թ. վիճակը «Human Rights Watch» իրավապաշտպանական կազմակերպության ամենամյա զեկույցում բացասական է գնահատված: Մասնավորապես ասվում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոչընդոտել խաղաղ ցույցերի անցկացմանը, կալանավորների նկատմամբ խոշտանգումները և բացասական վերաբերմունքը շարունակում է խնդիր մնալ, դատաքննություններն անարդյունավետ են իրականացվում, նույնիսկ, երբ բաց են, շարունակվում են լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները: Զեկույցում նշված է, որ թեև Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայություն ստեղծելը գովասանքի է արժանացել, սակայն բանակի խախտումները շարունակվում են: Լուրջ խնդիր է նաև սեռական կողմնորոշման հետ կապված բռնություններն ու խտրականությունները: «Կառավարությունը անբուժելի հիվանդների համար պետք է վերացնի ցավազրկող դեղեր ձեռք բերելու անհարկի սահմանափակումները», – ասված է զեկույցում: Կազմակերպությունն անդրադարձել է նաև Շանթ Հարությունյանի գործին: Վկայակոչելով Հայաստանի իրավապաշտպաններին՝ ասվում է, որ Հարությունյանին և նրա 13 կողմնակիցներին քաղաքական շարժառիթներով են դատապարտել: Հղում անելով իրավապաշտպան խմբերին՝ ուսումնասիրությունում ասվում է, որ 2014թ. առաջին կեսին Երևանում անցկացված խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանությունը առնվազն 70 մարդու է բերման ենթարկել, իսկ մետրոյի 3 աշխատակիցներ բողոքել են, որ իրենց աշխատանքից հեռացրել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար: «Իրավապաշտպանները նշում են, որ Հայաստանում կալանավորներին շարունակում են խոշտանգումների ենթարկել՝ խոստովանություն կորզելու նպատակով», – ասված է զեկույցում՝ ընդգծելով, որ նման դեպքերի առնչությամբ իշխանությունները ոչ միշտ են պատշաճ հետաքննություն իրականցում: Խոսքի ազատության մասով ասվում է, որ լրատվամիջոցների բազմակարծությունը շարունակում է սահմանափակ մնալ: «Human Rights Watch»-ը անդրադարձել է նաև «Իրավունք» թերթի պատմությանը ևս, երբ թերթը 60 հոգուց բաղկացած «սև ցուցակ» էր հրապարակել, որոնց մեղադրում էր միասեռականների իրավունքները պաշտպանելու մեջ և կոչ անում անհանդուրժող լինել նրանց նկատմամբ: 16 քաղաքացիներ միասնական հայցով դատի էին տվել «Իրավունք»-ին՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, սակայն դատարանը չէր բավարարել հայցը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/29/537126/ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Source Publication:
http://www.hrw.org/
Source:
http://www.hrw.org/world-report/2015/country-chapters/armenia?page=1
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit