8/19/2022
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
«Այլընտրանքը կործանումն է». Հանրահավաքը սկսվեց
Back
Print
Email to a friend
Հենց նոր Ազատության հրապարակ եկավ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա անցավ հազարավոր մարդկանց միջով՝ բարեւելով։
«Բարի լույս, Հայաստան»,- ասաց նա՝ մոտենալով ամբիոնին։ Բոլորը վանկարկում են՝ Հայաստան։ «Մի կյանք, մի երկիր, մի Հայրենիք»,-Րաֆֆի Հովհաննիսյանի բառերն էին հարթակ բարձրանալուց հետո։
Հանրահավաքը վարում է Արմեն Մարտիրոսյանը, ով ներկաներին դիմոց որպես համախոհների եւ միասնական գաղափարն է՝ Հայաստան։
«Մենք բոլորս մեկ ճանապարհ ունենք՝ Հայաստան։ Այլընտրանք չկա, այլընտրանքը կործանումն է։ Հաղթանակ, հաղթանակ»,-բղավում էր Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա նկատեց, որ երկու ամիս առաջ ոչ ոք չէր հավատում, որ այս օրվան ենք հասնելու, «բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ հնարավոր է։ Մենք էլ էինք կասկածում ճիշտն ասած, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը համոզեց, որ հնարավոր է»։
Ներկա է նաեւ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով ասաց, եթե տրամադրեն միկրաֆոնը՝ ելույթ կունենա։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2013/02/22/raffi-rally
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit