8/19/2022
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Բախում ԵԱՀԿ գրասենյակի մոտ
Back
Print
Email to a friend
ԵԱՀԿ գրասենյակի մոտ միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների եւ սովորական քաղաքացիների միջեւ։
Ոստիկանները ստիպում են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության` նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցից դժգոհող քաղաքացիներին հեռանալ գրասենյակի մոտից։ Նրանք հրելով հեռացնում են թե քաղաքացիներին, թե լրագրողներին։
Ոստիկանների թիվն ավելի է, քան քաղաքացիներինը,որոնք եկել են դեղին եւ կարմիր քարտեր ցույց տալու միջազգային դիտորդներին։ ՀՀ քաղաքացիները եկել են վերջնական հրաժեշտ են տալու ԵԱՀԿ ԺՄՀԻԳ դիտորդներին և «հանձնելու են հրաժեշտի հուշանվերներ ընտրակեղծիքներով լի ընտրություններից»։
Ցուցարարներին հասցրել են մինչեւ հարակից Չեխովի դպրոց, եւ երեխաները խառնվել են նրանց։
«Ամոթ, ամոթ»,- վանկարկումներ են հնչում։
Ոստիկանները մի պահ թույլ չեն տվել նկարահանումներ անել նաեւ «Ա1+»-ի օպերատորին։ Ակտիվիստներից Նվարդ Ավետիսյանը «Ա1+»-ին հայտնել է,որ ինքը զանգահարել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելու, որտեղ ասել են,որ ամեն ինչ օրինական է։
Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը ԵԱՀԿ դիտորդական ակտիվիստներին փոխանցեց, որ դիտորդները պատրաստ են ընդունել նրանցից երկուսին։Սակայն այնպիսի ոստիկանական շղթա է, որ դժվար է հասնել ԵԱՀԿ գրասենյակ։
Քիչ անց ցուցարարները հրաժարվեցին։ Նրանք պահանջում են, որ կամ դիտորդներն իրենք իջնեն և հանդիպեն ակտիվիստների հետ, կամ էլ թույլ տան, որ բոլորը միասին մտնեն շենք։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2013/02/22/osce
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit