3/2/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Տեր-Պետրոսյանը չի հեռանում
Back
Print
Email to a friend
Երեկ Արաբկիրում Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը՝ ասելով. «Անցել ա ժամանակդ, ցտեսություն»։
Տեր-Պետրոսյանը չի շտապում հեռանալ։ Նա արդեն խոսել է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մասին։ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր մտորում էր՝ ինչպե՞ս մեկ տասնյակից ավելի կուսակցություններից ստեղծել մեկ կուսակցություն
ՀՀՇ-ի ինքնալուծարումը բացառված է,-ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։ Այդ կուսակցությունն, ըստ նրա, եվրոպական մի շարք կառույցների անդամ է . «Մենք եթե ընտրենք լուծարման ճանապարհը, ապա նշածս բոլոր պարտավորությունները, արտոնությունները, որ ես ունեմ Եվրոպայում որպես ՀՀՇ վարչության նախագահ, մենք զրկվում ենք դրանցից»։
Պարոն Մանուկյանը կողմնակից է, որ ՀՀՇ-ն ոչ թե ինքնալուծարվի, այլ վերակազմավորվելով դառնա Տեր-Պետրոսյանի պատկերացրած ՀԱԿ կուսակցության մաս։ Լրագրողները փորձեցին հասկանալ՝ փոխու՞մ է ՀՀՇ-ն իր անունը, թե՝ ոչ
«Անունի մասին որեւէ կոնկրետ բան էս պահին չկա, կա էս պահին բովանդակային խնդիր՝ ստեղծել նոր մի կուսակցական միավոր ավելի լայն, ավելի ընդարձակ ֆորմատով»,- հայտնեց նա։։
Անձամբ Արամ Մանուկյանին դուր է գալիս ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու Տեր-Պետրոսյանի գաղափարը։Ինքը ՀԱԿ կուսակցությունում տեսնում է շարժման հատկապես ոչ կուսակցական հատվածին:
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2013/02/08/aram-manukyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit