2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ավազակապետությունը շարունակում է իր հերտական գործնթացը՝ Կոչ Հայ Ժողովրդին - Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
Ավազակապետությունը շարունակում է իր հերտական գործնթացը՝ Կոչ Հայ Ժողովրդին
Մոտենում է ավարտի ներկա ավազակապետական համակարգը, որի ձեռքերով մենք շատ ու շատ տանջվեցինք, որի գլխավոր հերոսն է մեզ շատ ծանոթ Սերժիկը։ Բայց ցավոք սրտի, եթե մենք հիմա չմիանանք, մեր ժողովուրդը դեռ տառապելու է ևս 5 տարի, քանի որ այսքան պայքարից հետո, մենք դեռ չենք կարողանում վերջ դնել այս օլիգարխիային։ Մինչ դեռ մեր ժողովուրդը փորձում է գոյատևել, տնտեսական այս ծանր ձգնաժամի ներքո, Սերժիկը հանդիպումներ է կազմակերպում իրեն շատ հարազատ կուսակցություննեի հետ, ընտրությունների հետ կապված մանրամասների վերաբերյալ, որպեսզի հաստատի իր աթոռը ևս 5 տարի։
Արտագաղթի մասին այլևս խոսելն անիմաստ է, քանսզի այս 2 տարիների ընթացքում շատ ու շատ քաղաքացիներ լքեցին։ Սերժիկը հիմա ունի մեծ հնարավորություն այդ մարդկանց անունները օգտագործել իր իսկ օգտին իր սպասված եկող ոչ լիգիտիմ ընտրությունների ժամանակ։
Սիրելի Հայ ժողովուրդ, ես այս ամենը ասում եմ, ոչ թե ձեզ հուսաթափելու համար, այլ որպեսզի մենք ընդունենք, որ մենք պետք է է՛լ ավելի պայքարենք։ Այս ամենը մեզ չպե՛տք է հուսաթափ անի, այլ պետք է մեզ ավելի ուժեղացնի, միավորի, և վերջապես բերի այն հաղթանակին, որին մենք այսքան ժամանակ պայքարել և փափագել ենք։
Ինչքան ել դժվարին լինի ձեր իրավիճակը, շատ եմ խնդրում, մի՛ ընկեք այս ավազակապետական սիստեմի թակարթը։ Ասեք Ո՛Չ ընտրակաշառքներին, ասեք Ո՛Չ խախտումներին, ասեք Ո՛Չ այս տոտալիտար ռեժիմին, ասեք Ո՛Չ Սերժիկին։
Պայքար, Պայքար մինչև վերջ! Սերժիկ հեռացիր!
2․8․2013
Լիլիա Շաքարյան
Լոս Անջելես
Source Publication:
Lilia Chakarian
Source:
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit