2/18/2019
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Արամ Հարությունյանը մինչ հացադուլի նստելը կայցելի Անդրիաս Ղուկասյանին
Back
Print
Email to a friend
Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ այսօր ժամը 17.00-ից հացադուլ է հայտարարելու ԿԸՀ-ի առջեւ եւ այնտեղ մնալու է մինչեւ վաղը 17.00-ն, ապա՝ հանելու է թեկնածությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Հարությունյանը: Նա իր հայտարարության մեջ նշել է, որ մինչեւ նախագահի թեկնածուների առաջադրումը միասին ավելի քան 46 տոկոս ձայն հավաքած ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի համար եղել են անհաղթահարելի խոչընդոտներ՝ փողերի լվացման անհիմն մեղադրանքներ, ճնշումներ համակիրների վրա, գաղտնալսումներ, այդ պատճառով էլ այս ուժերը որեւէ թեկնածու չեն առաջադրում նախագահական ընտրություններում: Հաշվի առնելով այս ամենը՝ նա հայտարարեց, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններն անօրինական են եւ կոչ արեց բոլոր թեկնածուներին ինքնաբացարակ հայտնել եւ Սերժ Սարգսյանին միայնակ թողնել քվեաթերթիկում: Արամ Հարությունյանը նշեց, որ փետրվարի 19-ից շարունակելու է իր պայքարը հանուն բոլորիս երազած Հայաստանի: Մինչեւ հացադուլի նստելը, Արամ Հարությունյանը պատրաստվում է այցելել հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Նա վստահ է, որ եթե նույնիսկ թեկնածուները չհանեն իրենց թեկնածությունը, ապա նրանք չեն շնորհավորելու Սերժ Սարգսյանին ընտրվելու կապակցությամբ:
Source Publication:
news.am
Source:
http://news.am/eng/news/139204.html
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit