8/19/2022
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Տոմս՝ ընտրությունները դիտելու համար
Back
Print
Email to a friend
«Իրավապաշտպանները գտնվում են անպաշտպան վիճակում և ամեն վայրկայն կարող են ենթարկվել բռնության»,-ասում է Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Իրավապաշտպանները այսօր խորհրդակցություն էին հրավիրել «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում» թեմայով զեկույցի վերաբերյալ։ «Այս տարիների ընթացքում իրավապաշտպանների դեմ ոտնձգությունները չեն պակասել և ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Այս տարիների ընթացքում խնդիրը ինչպիսին եղել է, այդպիսին շարունակում է մնալ մինչև այսօր»,- ասաց Միքայել Դանիելյանը: Նրա կարծիքով իրավապաշտպանների դեմ ոտնձգությունների պատճառը իշխանությունների ստեղծած մթնոլորտն է. «Լուծումը Հայաստանի իշխանության փոփոխությունն է, երբ իշխանությունները դառնան լիբերալ և դեմոկրատական այդ ժամանակ կկարողանանք խոսել այդ հարցերի լուծման մասին»: Իսկ ինչ վերաբերվում է առաջիկա նախագահի ընտրություններին, որտեղ իրավապաշտպաններ կմասնակցեն անեւ որպես որպես դիտորդ, պարոն Դանիելյանն ասաց, որ նախագահի ընտրությունները ընդամենը բեմադրություն են, որը պետք է ուղղակի կողքից դիտել . « Կարելի է տոմս գնել և նստել առաջին շարքերում ու հետևել դրան , կարծում եմ հետաքրքիր կլինի » :
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2013/02/06/mikael-danielyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit