8/19/2022
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի նախագահի թեկնածուի դեմ մահափորձով
Back
Print
Email to a friend
ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձով: Այս մասին այսօր` փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը: «Մենք, անկասկած, դատապարտում ենք Հայաստանի նախագահի թեկնածուի դեմ բռնությունը: Որքանով տեղեկացված ենք, ներկայումս Հայրիկյանի վիճակը կայուն է եւ Հայաստանի ոստիկանությունը խոստանում է ամբողջությամբ հետաքննել տեղի ունեցածը»,-ասել է Նուլանդը: Մեկնաբանելով փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրությունները հետաձգելու հնարավորությունը, Պետքարտուղարության մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը «հանդես է գալիս, որպեսզի ամեն բան տեղի ունենա Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան» եւ որպեսզի քարոզարշավի ընթացքում եւ ընտրությունների ժամանակ «լիարժեքորեն ապահովվեն բոլոր թեկնածուների իրավունքներն ու ազատությունները»: Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել են հունվարի 31-ի երեկոյան, իր տան դիմաց:
Source Publication:
news.am
Source:
http://news.am/arm/news/138466.html
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit