2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
ԿԸՀ-ն թեկնածուին դրդեց հացադուլի
Back
Print
Email to a friend
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր անդրադարձավ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումին: Անդրիաս Ղուկասյանը պահանջում էր անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի` որպես նախագահի թեկնածուի գրանցումը: Իր դիմումում թեկնածուն գրել էր. «Քանի որ ազատ ընտրություններ անցկացնելու համար պետության միջազգային պարտավորությունները հստակ ավրագրված չեն օրենքով, ուստի քաղաքացիների այդ իրավունքը երաշխավորված չէ: Իսկ դրա իրականացումն ամբողջությամբ կախված է իշխող կուսակցության հայեցողությունից» Անդրիաս Ղուկասյանի պահանջը Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ-ն մերժեց: Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է. Անդրիաս Ղուկասյանն իր պահանջը բավարարելու համար առաջ է քաշել մի հիմք, որն օրենքով ամրագրված չէ: «Առաջարկվում էր, որ հանձնաժողովը, հիմք ընդունելով հանրային բարձրագույն շահը, կայացնի նման որոշում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Անդրիաս Ղուկասյանը թեև իր դիմումն ընտրական հանձնաժողովին ներկայացնելիս արդեն գիտեր, թե ինչ որոշում է կայացվելու, նրա համար, սակայն, կարևորը հանձնաժողովի որոշումը չէր: «Ինձ հանար կարևոր էր, որ պետությունն իր դիրքորոշումը հայտներ: Դրանից կախված կլիներ իմ ռազմավարությունը, քայլերը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: Թեկնածուի հետագա քայլերն արդեն պարզ են ոչ միայն իրեն, այլև բոլորին: «Ամսի 21-ին ես հայտարարելու եմ անժամկետ հացադուլ»,- ասաց նախագահի թեկնածուն:
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2013/01/18/cec
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit