2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Արդեն 44 ընտրախախտո՞ւմ
Back
Print
Email to a friend
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանը Գլխավոր դատախազություն եւ ԿԸՀ է ուղարկել հաղորդագրություն 44 ընտրախախտումների մասին։ Ըստ Ռուբեն Թորոսյանի՝ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ՀՀ Նախագահի ընտրության արդյունքների վրա ։ Այդ հաղորդագրությունն ուղարկել են նաև իրավասու միջազգային կազմակերպություններին, այդ թվում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Եթե նախորդ ընտրության ներկա փուլում, պետական հսկայական միջոցների հաշվին ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացվում էր ՀՀԿ անդամատոմսերի բաժանման, երկրի տնտեսական ծրագրերի իբր քննարկման և այլ «թաքնված» միջոցառումների միջոցով, ապա ներկա ընտրության ժամանակ, ՀՀ Նախագահի ՀՀԿ առաջադրված թեկնածու Ս.Սարգսյանի օգտին քարոզչությունն իրականացվում է պետական ԶԼՄ-ների ողջ հզորությամբ: Ակնհայտ է, որ ընտրությունից ընտրություն ՀՀԿական օրինախախտումները նոր որակ են ձեռք բերում, հավանաբար, ոգևորվելով այն հանգամանքից, որ ՀՀ Նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի արձագանքում դրանց, ինչպես նաև, համոզված լինելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նորից անուշադրության կմատնի պետական միջոցների չարաշահման իբր «նուրբ» ձևերը: Ի դեպ, ներկա գլխավոր ընտրախախտողները նորից այն պաշտոնատար անձիք են, որոնք ի պաշտոնե պարտավոր են պաշտպանել ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Արման Մկրտումյան, Կարեն Անդրեասյան, Ռուբեն Սահակյան, Վիգեն Սարգսյան, Արթուր Բաղդասարյան, Ալեքսան Հարությունյան: Իսկ զավեշտալին այն է, որ դեռևս չգրանցված իր թեկնածության քարոզչությունն է իրականացնում ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը... ...ինչը եզակի օրինախախտում է ՀՀ համապետական ընտրություններում»,- ասված է հայտարարության մեջ։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2013/01/07/ruben-torosyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit