2/18/2019
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
ԱԺ-ն մերժեց ՀԱԿ-ի հակամենաշնորհային ծրագիրը
Back
Print
Email to a friend
Կոալիցիոն մեծամասնության ջանքերով Ազգայի ժողովն այսօր քվեարկությամբ մերժեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիրը: Նախագծին կողմ քվեարկեցին ոչ կոալիցիոն բոլոր քաղաքական ուժերը խորհրդարանում ներկայացնող պատգամավորները եւ անգամ Հանրապետական խմբակցության երկու պատգամավորներ` «Նուշիկյան» ասոցիացիայի հիմնադիր Գարեգին Նուշիկյանն ու Համլետ Հարությունյանը: Այս առիթով Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. - «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ հանրապետականներին, որոնք ցույց տվեցին ինչ-որ չափով անկախ գործելակերպ դրսեւորելու ունակություն»: Նրա խոսքով, մերժելով մենաշնորհների դեմ պայքարել առաջարկող օրինագիծը` իշխանությունը հայտարարեց, որ մենաշնորհների պահպանման ամենամեծ ջատագովն է. - «Սա շատ լավ թեստ էր: Սա իսկապես ցույց տվեց, թե ով է Հայաստանում ատամներով պաշտպանում մենաշնորհները, եւ ով է այսօր պատրաստ հակամենաշնորհային փաթեթով քանդել այն շղթաները, որոնք այսօր խեղդում են տնտեսությունը»: Երեկ խորհրդարանում իրենց նախաձեռնությունը ներկայացնելիս` Զուրաբյանը թվարկել էր մի քանի մենաշնորհներ` շաքարավազի, բենզինի, ավիակերոսինի, մալուխների ներկրումը: ՀԱԿ-ի այս հարցապնդումը ընդունվելու պարագայում կուղարկվեր կառավարություն` որպես գործողությունների ծրագիր: Եվ գործադիրը այդ դեպքում պետք է պատասխան տար յուրաքանչյուր կետին` ինչ է արել, ինչ է ուզում անել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իշխող քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչներ, ովքեր դեմ էին քվեարկել նախագծին, պնդում էին, թե մեծ հաշվով ոչ միայն իրենք, այլեւս իրենց կուսակցությունն է կողմ այդ երեւույթի վերացմանը, բայց պահը ճիշտ չէ ընտրված: «Ավելի լավ է ավելի գլոբալ այդ օրենքը, ավելի խորացված արվի, որ հետագայում այդ թերությունները շրջանցել չլինի», - ասաց պատգամավոր Արմեն Մխիթարյանը` հավելելով. - «Մենաշնորհներ, իհարկե, կան: Ինչքան գիտեմ` իր [ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի] մենաշնորհը շաքարավազն է»: Մարտին Սարգսյանը (ՀՀԿ) ասաց. - «Պետք է ընդհանուր առումով մենաշնորհները վերանան: Այս նախագիծը հարիր էր նաեւ կուսակցության ծրագրերին, բայց այնտեղ կան խնդիրներ, որոնք ավելի շուտ են հիմա: Եվ առաջարկվեց` փորձեն օրենքի նախաձեռնողները մի փոքր հետաձգել, քննարկումներ իրականացնել, որպեսզի օրենքը լիարժեք ընդունվի»: ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ով լրագրողների հետ զրույցում երեկ ասել էր, թե կողմ է արտահայտվելու Կոնգրեսի նախաձեռնությանը, այսօր դեմ է քվեարկել: Պարզաբանեց, թե երեկ լավ չի հասկացել, թե ինչի մասին էր խոսքը: Քվեարկությունից հետո «Դերժավա» եւ «Սլավ գրուպ» ընկերությունների հիմնադիր Արկադի Համբարձումյանը (ՀՀԿ) հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է դեմ քվեարկել: Իշխող կուսակցության ներկայացուցիչները այսօր չէին հերքում Հայաստանում մենաշնորհների գոյությունը: Ի տարբերություն Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ով երեկ ասաց, թե կան ոչ թե մենաշնորհային, այլ գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, որոնց դեմ կպայքարեն այդ դիրքի «չարաշահումների հետ կապված»:
Source Publication:
azatutyun.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2012/12/10/hak-ert
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit