2/20/2019
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
ՀԱԿ-ը երթ է անում
Back
Print
Email to a friend
Հայ ազգային կոնգրեսի մոտ 300 անդամներ երթով Ազատության հրապարակից Կենտրոնական փողոցներով շարժվում են Հանրապետության հրապարակ։ Նրանք պատրաստվում են նամակ հանձնել Եվրոպայի խորհրդին, որի երեւանյան գրասենյակը տեղակայված է «Էրեբունի-պլազա» համալիրում։ Նրանք պահանջում են, որպեսզի ԵԽ-ն պարտադրի ՀՀ իշխանությունների կատարելու Մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություները։ Երթից առաջ ելույթ ունեցան ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը։ Վերջինս ասաց, որ այս երթով հատկապես պայքարում են ՀԱԿ երիտասարդ 4 ակտիվիստների արդարացման համար։ Հիշեցնենք, որ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը տապալվեց հենց այս երիտասարդների հետ տեղի ունեցած 2011թ օգոստոսյան միջադեպից հետո։ Երթին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում, ինչպես նախորդ տարիների դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների օրվա առիթով կազմակերպված երթերին։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2012/12/10/hak-ert
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit