2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Մարտի 1-ով ՀՀԿ-ն էլ է շահագրգիռ
Back
Print
Email to a friend
Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը ԱԺ լիագումար նիստում հետաձգվեց մինչեւ մեկ տարով։։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկում՝ հիմք ընդունելով խորհրդարանական մեծամասնության հրապարակային երաշխիք հայտարարությունը, թե Նախագահի ընտրություններից հետո կողմ կքվեարկի հանձնաժողովի ստեղծմանը։ Բայց եթե մեծամասնությունը ինչ-որ հայտարարությամբ ետ կանգնի կամ հեղինակազրկի իր այս երաշխիքը, ապա ՀԱԿ-ը ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվելու մասին հարցը կրկին կհամարի արտահերթ։ Ի դեպ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ռեպլիկ արեց Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո, թե տպավորություն մի ստեղծեք, որ ՀՀԿ-ն շահագրգիռ չէ մարտի 1-2-ի դեպքերը բացահայտելու համար, իրենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ամենաշահագրգիռն են։ ԱԺ-ն հաստատեց օրակարգը եւ շարունակում է իր աշխատանքը։ Հետեւեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2012/12/03/march-1
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit