2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
«Հայաստանը վերածվել է ՔԿՀ-ի»
Back
Print
Email to a friend
Միայն արդար ընտրություններից հետո Հայաստանում այլեւս քաղբանտարակյալներ չեն լինի: Վստահեցնում են մի քանի տարի շարունակ ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացնող ՀԱԿ անդամներն ու նրանց համակիրները: «Ընտրատեղամասում ընտրողի թերթիկը պետք է տեղ հասնի, եթե տեղ հասավ, այս երկիրը ճիշտ ճանապարհի վրա կկանգնի եւ լուրջ ճանապարհ է լինելու դեպի ազատություն, դեպի լուրջ անկախություն»,-ասաց ակցիայի մասնակից, նկարիչ Վահրամ Հարությունյանը: Ակցիայի ներկայացուցիչներն այս պահին իշխանություններից պահանջում են ազատ արձակել 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանին եւ արդարացնել անազատության դատապարտված ՀԱԿ մյուս 3 ակտիվիստներին; «Շարունակում են դրսեւորել իրենց այսպես ասած բթամիտ համառությունը եւ անփոփոխ թողնել երիտասարդների նկատմամբ հրապարակված դատավճիռը»,-ասաց Արեգ Գևորգյանը: Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Արտակ Կարապետյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման՝ 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանության աշխատակիցների հետ բախվելու համար: «Նրանք ենթարկվում են քաղաքական հետապնդման, իսկ քաղաքական հետապնդման արդյունքում կայացրած ցանկացած դատավճիռ ճիշտ լինել չի կարող»,- նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Այսօր ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ անազատության դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստների տեղում կարող է լինել յուրաքանչյուր քաղաքացի, քանի դեռ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը: «Հայաստանը վերածվել է քրեակատարողական մեծ հիմնարկի, ըստ էության մենք բոլորս բանտարկյալներ ենք, որ քայլում ենք այստեղ, ոչնչով չենք տարբերվում այն տղաներից, որոնց նկատմամբ դատավճիռ է կայացվել».- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ Նորայր Գասպարյանը: Ի դեպ, հաջորդ ուրբաթ օրը` նոյեմբերի 2-ին, ՀԱԿ ակտիվիստները կհավաքվեն ոչ թե դատախազության շենքի, այլ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ կշարունակվի երիտասարդների գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2012/10/26/hak-activists
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit