3/2/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
«Հետընթաց՝ ժողովրդավարության հարցերում»
Back
Print
Email to a friend
Հայաստանը ժողովրդավարության վիճակի առումով այժմ ավելի վատ վիճակում է, քան մինչեւ 2011-ի մայիսը, երբ ՀԱԿ բազմամարդ հանրահավաքների ճնշման տակ Սերժ Սարգսյանը համաներում շնորհեց Մարտի 1-ից հետո ազատազրկված վերջին քաղբանտարկյալներին: Գլխավոր դատախազության դիմաց, ի պաշտպանություն ազատազրկված Հայ ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ «Ա1+»-ին ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը։ «Հայաստանն ավելի շատ է մխրճվել մեկուսացման մեջ, ժողովուրդը ավելի վատ է ապրում, իշխանությունների տված գլոբալ խոստումներից որեւէ մեկը չի իրականացել, իսկ այն, որ հետապնդումները համատարած են, եւ այսօր իրականացվում են ոչ միայն ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ, այլեւ այլ քաղաքական ուժերի, ցույց է տալիս, որ այս իշխանությունը շարունակում է նույն մեթոդներով, նույն բռնաճնշումների միջոցով հարաբերվել ժողովրդի եւ քաղաքական ուժերի հետ»,-նշեց պարոն Կարապետյանը։ Ըստ նրա, իշխանության կամայականությունների դեմ բողոքի ակցիաները կարեւոր են այնքանով, որ դրանց միջոցով ոչ միայն իշխանությունների վրա ճնշում է բանեցվում, այլ նաեւ «իրազեկում ենք մեր համաքաղաքացիներին, որ ապօրինությունները մեր երկրում շարունակվում են, եւ հենց իշխանություններն են, որ պատասխանատվություն են կրում դրանց համար»։ Ակցիայի մասնակից հրապարակախոս Արա Նեդոլյանն իր հերթին նշեց, որ թեեւ ոչ մեծաթիվ, բայց պարբերական քաղաքացիական ակտերն առաջին հերթին ազդում են հասարակական գիտակցության վրա՝ վկայելով, որ «կա դեռ բարոյական, քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշում եւ այդ դիրքորոշումը շարունակվում է արտահայտվել»։ «Քաղաքական փաստ է, որ կա այսպիսի հասարակական պահանջ, կա այսպիսի հասարակական ընդվզում. կայուն, երկար, երբեմն մարդաշատ, երբեմն՝ ոչ։ Եվ դա ցանկացած պահի կարող է ազդել իրավիճակի վրա, կարող է ազդել նաեւ դատավարության վրա։ Քաղաքացին ծնվել է, քաղաքացին այլեւս ոչ մի տեղ չի գնա, նա այլեւս պահանջատեր է», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոսը։ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Արտակ Կարապետյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման՝ 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանության աշխատակիցների հետ բախման համար։ Ազգային Ժողովի 6 խմբակցություններից չորսի ներկայացուցիչները ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կատարված վճիռը համարում են ոչ իրավաչափ։ Տիգրան Առաքելյանի եւ մյուսների դատավճիռն այժմ բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում։ Հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2012/10/19/hak-akcia
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit