2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
ԵԽԽՎ-ն, թե՞ Սերժ Սարգսյանը
Back
Print
Email to a friend
Հոկտեմբերի 11 - ին Վերաքննիչ դատարանը կքննի անազատության դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստների բողոքը: Մինչ այդ այսօր Գլխավոր դատախազության մոտ կոնգրեսականներն ու և նրանց համակիրները իշխանություններին մեկ անգամ եւս կոչ արեցին արդարացնել ՀԱԿ երիտասարդներին: «Մենք այսօր այդ խայտառակ դատական գործի մեջ որպես մեղադրյալ գտնվող տղաներին մեր աջակցությունն ենք հայտնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից Եվա Թովմասյանը։ ՀԱԿ երիտասարդները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի հարեւանությամբ ոստիկանների հետ միջադեպի առիթով։ Վերաքննիչ դատարանից նրանք որեւէ ակնկալիք չունեն, սակայն Եվրադատարան դիմելու համար անհարժեշտ է սպառել ներպետական բոլոր ատյանները։ «Դատարանները ազատ չեն և միայն սպասարկում են իշխանությունների շահերը՝ ներկայացնելով ապօրինի դատավճիռներ։ Այսինքն՝ դատարանը չի կարող հակառակվել Սերժ Սարգսյանի համակարգին»,- ասաց ամբաստանյալի կարգավիճակում հայտնված Սարգիս Գեւորգյանը։ Անգամ այն, որ ԵԽԽՎ - ն օրերս սահմանեց «քաղբանտարկյալ» տերմինը, հույս չի ներշնչում ՀԱԿ երիտասարդներին, թե իրենց դեմ կայացրած վճռում կարող է փոփոխություն լինել։ «Փոփոխությունները չեն կարող լինել միայն ԵԽԽՎ - ի ընդունած բանաձևի արդյունքում. դա լինելու է իհարկե Հայաստանում ներքին ճնշման, մեր հետևողական պայքարի արդյունքում»,- համոզված է ՀԱԿ անդամ Արեգ Գեւորգյանը։ Ակտիվիսները համոզված են` իրենք կարդարացվեն միայն մեկ դեպքում։ «Մենք լուծումը տեսնում ենք միայն Սերժ Սարգսյանի ու իր ղեկավարած ռեժիմի փոփոխության մեջ»,- ասաց Սարգիսը։ Իսկ Վարդգես Գասպարին, ով ակցիայի ողջ ընթացքում առանձին էր կանգնած, կարծում է, որ պետք է ավելի ռեալ քայլեր ձեռնարկել արդյունքի հասնելու համար։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2012/10/05/hak-activists
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit