3/2/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
ԲՀԿ-ականը մասնակցեց ՀԱԿ ակցիային
Back
Print
Email to a friend
Գլխավոր դատախազության մոտ Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է ուրբաթօրյա բողոքի ակցիաներն ի պաշտպանություն ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների։ Կոնգրեսը պահանջում է ազատ արձակել ՀԱԿ 4 երիտասարդներին` Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին, որոնք 2012թ. հուլիսի 20-ին Կենտրոն և Նոր-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման: Այսօր նրանց էր միացել նաև ԲՀԿ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ով բնական համարեց իր այստեղ գտնվելու փաստը: Նա գտնում է, որ ՀԱԿ երիտասարդների դատավճիռը համարժեք չէ կատարված արարքին: Դատախազության դիմացի մայթին հավաքված ակցիա մոտ 50 մասնակիցներին իրենց խոսքն ուղղեցին նաև ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը: Բողոքի ակցիային մասնակից քաղաքացիներից գրեթե բոլորը վստահ են, որ ՀԱԿ ակտիվստներին դատապարտել են միայն իրենց քաղաքական հայացքների համար: Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդները դատապարտվել են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպից հետո։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2012/09/14/bhk
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit