3/3/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
«Հայրապետյանը մանդատը վայր կդնի»
Back
Print
Email to a friend
«Այն բեմադրությունը, որը Ռուբեն Հայրապետյանը սկսել էր իր՝ մանդատը վայր դնելու հայտարարությամբ, շարունակվում է նաև հիմա»։ Նման միտք «Ա1+» - ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։ Նա նշեց, որ իրենց առաջադրած պահանջներում գլխավոր խնդիրը մանդատի վայր դնելը չի եղել։ «Մեզ ավելի շատ հետաքրքրում է իրավիճակը քրեական գործում, քան մանդատի վայր դնելը։ Գործը մտել է դատարան արդեն կանխորոշված ավարտով, սակայն ես վստահաբար կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ հետագայում արդարադատությունը գոյություն ունենա։ Մեր օրինակով ցույց ենք տալու օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներին, որ իրենց կատարած ապօրինությունները անհետևանք չեն մնալու», - հավաստիացրեց Դավիթ Սանասարյանը։ Դավիթ Սանասարյանը, չմանրամասնելով իրենց հետագա քայլերը, հավաստիացրեց, որ նախաձեռնությունը ամեն ինչ անելու է, որ Վահե Ավետյանի գործով բոլոր մեղավորներն իրենց արժանի պատիժը ստանան։ Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն՝ նշեց. «Չնայած Ավանի բնակիչները հիմա «աղերսագին» խնդրում են Հայրապետյանին, որ մադատը վայր չդնի, ես կարծում եմ, որ նա մանդատը վայր է կդնի»։ Նշենք, որ այսօր ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընթերցեց Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու տեքստը: Հայրապետյանը 15 օր ժամանակ ունի որոշում կայացնելու համար։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/am/politics/2012/09/05/ruben-hayrapetyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit