2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը դիմել Եվրադատարան
Back
Print
Email to a friend
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարդու իրավունքների միջազգային դատարան դիմում է ներկայացրել ազատ ընտրության իրավունքի խախտման հիմքով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին նախագահի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է 2008-ի փետրվարին նախագահական ընտրություններում ազատ ընտրության իրավունքի խախտմանը, ինչպես նաև զուգահեռ վիճարկվում են այլ իրավունքների խախտումներ: Վ. Գրիգորյանը նաև հավելեց. «Դատարանը դիմումը հաղորդակցել է կառավարությանը՝ անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների հարցով՝ մարտի 1-ի դեպքերի առավոտյան հատվածին, երբ առաջին նախագահին ձերբակալել են և տեղափոխել են իր բնակարան: Մյուս կետն այն է, որ առաջին նախագահի նկատմամբ իր քաղաքական համոզմունքների բերումով խտրական վերաբերմունք է ցուցաբերվել»:
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2012/09/04/ltp
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit