2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ակցիա ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների
Back
Print
Email to a friend
Ի պաշտպանություն ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի, այսօր Գլխավոր Դատախազության մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և կառճել նրանց հանդեպ հարուցած շինծու քրեական գործը։ Ակցիայի մասնակից, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ այս քրեական գործը քաղաքական հետապնդում է։ Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ՝ «Ազատություն» «Ազատություն Տիգրանին» վանկարկումմներով։ Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանը եւ Սարգիս Գեւրգյանը՝ 2 տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվում են 2011թ օգոստոսի 9-ին խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/am/politics/2012/07/24/akcia
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit