2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
ՀԱԿ-ը ԱԺ-ում նոր հանձնաժողով է ուզում ձեւավորել
Back
Print
Email to a friend
«Մարտի 1-ը մոռանալու մասին մեղադրանքներն անհեթեթ են»,- «Ա1+»-ին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Ըստ նրա, ՀԱԿ-ի ջանքերի եւ պայքարի արդյունքում է, որ Հայաստանի վերաբերյան ԵԽԽՎ-ի բոլոր բանաձեւերում մարտի 1-ի թեման արծարծվել է եւ առ այսօր փակված չէ։ ՀԱԿ-ը մտադիր է ԱԺ-ում հանդես գալ մարտի 1-ի դեպքերի հետաքննության նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Պարոն Ջհանգիրյանն ընդունում է, որ ՀԱԿ պատգամավորները քիչ են նման նախաձեռնությամբ հանդես գալու համար։ «Բայց եթե քիչ ենք, դա չի նշանակում, թե մենք հրաժարվել ենք էդ նպատակից։ Եթե ընդդիմադիր մնացած ուժերի հետ կոալիցիա կազմելու արդյունքում 44 պատգամավոր ունենայինք, վաղուց արտահերթ հրավիրած կլինեինք»,-ասել է պարոն Ջհանգիրյանը։ Նա ՀԱԿ-ին մարտի 1-ի խնդիրը մոռանալու մեջ մեղադրողներին հիշեցնում է, որ մինչեւ մայիսի 6-ն ընդհանրապես լծակներ չեն ունեցել, բայց դարձյալ խոսել են մարտի 1-ից։ Ինքը շահարկում է անվանում մեղադրանքը։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2012/07/18/gagik-jhangiryan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit