2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ընտրություններին Նվիրված Հանրահավաք -Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
ՀՀՇ-ի առաջնորդ Արամ Մանուկյանը ելույթ ունենալով վստահեցրեց, որ ՀԱԿ-ը ամեն ինչ կանի, որ այս Ազգային Ժողովի ընտրությունները տարբերվեն նախորդ խայտառակ ընտրություններից: Ելույթ ունենալով, Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ մեր բանակը շարժված է և կարող է այս վայրկյանից անցնի ընդհանուր հարձակման, որին ժողովուրդը ոգևորված պատասխանեց. «Հիմա, Հիմա...»
Ելույթ ունեցավ նաև Խաչատուր Սուքիասյանը, որը ասաց. «Անկախ նրանից ինձ կգրանցեն, չեն գրանցի, ես իմ ամբողջ ուժը, կարողությունը անպայման ներ եմ դնում, որպեսզի այս բարեփոխումները իրականան...»
Ելույթ ունեցավ նաև Հանրապետության լիդեր՝ Արամ Սարգսյանը և կոչ արեց շարունակել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ: Իսկ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ իշխող կուսակցությունը այս անգամ նույնիսկ չի կարող հավաքել 40 տոկոս ձայն և խոսք տվեց, որ այս ընտրությունները, որ պետք է կայանան Մայիսի 6-ին լինելու է արդար: Իշխանությունը անզոր է լինելու կեղծիքներ կատարելու:
ՀԱԿ-ի առաջնորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց ստեղծել անկողմնակալ պատքամավորական հանձնաժողովներ 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ու 2008թ. Մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման և իրավական հետևանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով:
Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, ժողովուրդը անընդհատ ընդհատում էր բացականչելով. «Հիմա, Հիմա...»: ժողովրդի համբերությունը հատել է: Ընդդիմության երթին մասնակցեցին հազարավոր Երևանցիներ և շատ դժվար ճանապարհներով Երևան հասած ընդդիմադիրների կողմնակիցները: Ինչպես միշտ ցույցերի օրը բոլոր շրջաններից դեպի Երևան եկող ճանապարհները հսկվում են հատուկ ծառայությունների կողմից և փակվում են: Ուժային կառույցները կատարում են իշխանության բոլոր հանցագործ հրամանները:
Բայց և այնպես հաղթահարելով բոլոր դժվարությունները, շրջաններից հազարավոր ընդդիմադիր կողմնակիցներ, վտանգի տակ դնելով իրենց անձը, գալիս են Երևան և մասնակցում են ՀԱԿ-ի կազմակերպած միտինգներին:
Մարտ 30, 2012
Լիլիա Շաքարյան
Լոս Անջելես
Source Publication:
Lilia Chakarian
Source:
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit