2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ընդդիմությունը Նորից Փողոցում է... - Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
«Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք չեք մարսելու ժողովրդի թափած արյունը, դուք խեղդվելու էք մեր թափած արյան մեջ» հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Այսօր Մարտի 1-ն է: 2008թ Մարտի 1-ին թափվեց անմեղ, դեմոկրատական շարժման, սահմանադրական կարգերը պաշտպանող ժողովրդի արյունը: Զոհվեցին 10 խաղաղ ցուցարարներ: Ո՞վ պետք է պատասխան տա: Մինչև այսօր պարտակվում են այն բոլոր մեղավորները և հրաման կատարողները, որոնք գրեցին մի նոր սև էջ հայոց պատմության մեջ:
Հանրահավաքի մասնակիցները այսօր Ազատության Հրապարակ էին եկել Մարտի 1ի 10 զոհերի լուսանկարներով: Բոլոր ելույթ ունեցողները խոնարհվեցին Մարտի 1-ի զոհերի առաջ, նրանց համարելով շարժման հենասյունը: Զոհերի հարազատները պահանջում էին այսօրվա տոտալիտար իշխանությունից, բացահայտել մեղավորներին և դատապարտել: Այնուհետև, ՀՀՇ-ի նախաքահ՝ Արամ Մանուկյանը խոսեց խայտառակ արտագաղթի մասին և ասաց «Ով ձայնը տա Սերժին, կամ զբաղվի ՀՀԿ-ի քարոզչությամբ, ուրեմն արտագաղթի կողմնակից է»:
Ինչպես միշտ եզրափակեց հանրահավաքը Լևոն Տեր-Պետրոսյանը և կոչ արեց ժողովրդին, որոնք անընդհատ վանկարկում էին «Հիմա, Հիմա» գնալ սահմանադրական ճանապարհով, ունենալ համբերություն և առիթ չտանք, որպեսզի նոր արյուն թափվի, քանի որ այս տոտալիտար, տաթար-մոնղոլական իշխանությունը, իրեն գոյությունը ապահովվելու համար նորից նոր սպանդ կարող է կատարել... Նրանցից ամեն մի վայրագություն կարելի է սպասել: Բայց ժողովուրդը վանկարկում էր «Հիմա, Հիմա» և ամբողջ փողոցային երթի ընթացքում շարունակվում էր «Պայքար, Պայքար մինչև վերջ» «Սերժիկ հեռացիր» «Հիմա, Հիմա» վանկարկումները:
Քայլարշավը ավարտվեց ուշ երեկոյան
Մարտ 1, 2012
Լիլիա Շաքարյան
Լոս Անջելես
Source Publication:
Lilia Chakarian
Source:
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit