3/2/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Օլիգարխներն ու իշխանափոխությունը
Back
Print
Email to a friend
Հայաստանի իշխանությունները ոչ թե ընտրությունների են գնում, այլ միայն ընտրախատումների։ Ազատության հրապարակում հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ հակառակ դեպքում օլիգարխներին իշխանությունները կբերեին հարկային դաշտ։ Նրանք չեն անի, սակայն, քանի որ, տնտեսագետի գնահատմամբ, այդ դեպքում կփոխվի իշխանությունը։ Տնտեսագետը իշխանություններին հիշեցրեց նրանց տնտեսական խոստումները, որոնք չեն կատարվել։ Օրինակ՝ պետական եկամուտները պետք է մոտենար 19 տոկոսի, մինչդեռ հաջորդ նախատեսվում է ընդամենը 17 տոկոս։ Նա անդրադարձավ 2012թ բյուջեի նախագծին։ Վերլուծելով օրինագիծը՝ տնտեսագետը հայտնեց, որ այդ տեղի է ունենալու գնաճի հաշվին։ «Այս բյուջեն տնտեսական աճ չի ապահովելու»,- հայտարարեց տնտեսագետը։ Վահագն Խաչատրյանը համարում է, որ իրավիճակը կփոխվի միայն իշխանափոխության եւ արդար ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանության դեպքում։
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2011/11/25/vahagn-khachatryan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit