3/2/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
«Պայքար-պայքար մինչև վերջ...» - Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
Այսօր «Ազատության Հրապարակում» նորից հավաքվել էին հազարավոր մարդիկ, որոնք անընդհատ կրկնում էին նույն կարգախոսը. «Սերժիկ, հեռացի՛ր...» և «Պայքար-պայքար մինչև վերջ...»
«Հայաստանի իշխանությունները ոչ թե ընտրությունների էին գնում, այլ միայն ընտրախաղտումների» հայտարարեց նախկին քաղաքապետ, ՀԱԿ-ի անդամ Վահագն Խաչատրյանը:
«Վիճակը կփոխվի միայն իշխանության գնալով» հայտարարեց ելույթ ունեցող Տիգրան Պասկևիչյանը:
Ելույթ ունեցող Ստեփան Դեմիրճյանը ասաց. «Փոփոխությունների պահանջը գեր հասունացած է», իսկ Արամ Սարգսյանը իր ելույթում հայտնեց այն միտքը, որ այս ծանր վիճակից Հայաստանը կարող է դուրս գալ միայն այն ճանապարհով, որով գնաց Եմենը, Եգիպտոսն ու Թունիսը, այսինքն՝ անհնազանդությունը...
Ելույթները եզրափակող ՀԱԿ-ի առաջնորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կարդաց հռչակագիրը, որտեղ ներկայացված է ոչ լեգիտիմ նախագահ՝ Սերժ Սարգսյանի բոլոր ծանր հանցագործությունները...
Այնուհետև տեղի ունեցավ հազարավոր մարդկանց երթը Երևանյան փողոցներով: Հաջորդ հանրահավաքը կկայանա 2012թ. Փետրվարին:
Նոյեմբեր 25, 2011
Լիլիա Շաքարյան
Լոս Անջելես
Source Publication:
Lilia Chakarian
Source:
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit