2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Կհրապարակի Սերժ Սարգսյանի հրաժարականի հռչակագիրը
Back
Print
Email to a friend
Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը մարզերից ահազանգերի չի ստացել: Խոսքը հանրահավաքից առաջ մարզերից մայրաքաղաք եկող տրանսպորտային միջոցների աշխատանքի խափանման ավանդույթի մասին է: Վաղ ժամը 18։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ՀԱԿ հերթական հանրահավաքը: «Սովորաբար ահազանգերը լինում են հենց հանրահավաքի օրը: Վաղ առավոտից կսկսի տեղեկատվության հոսքը եւ օրվա կեսին արդեն պատկերը պարզ կլինի»,- այսօր «Ա1+»-ին ասաց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Նա չի բացառում, որ հանրահավաքին մարզերի բնակիչների մասնակցության վրա կազդեն նաեւ եղանակային պայմանները. «Եթե նույնիսկ մեր համակիրները իրենց անձնական տրանսպորտային միջոցներով փորձեն հասնել Երեւան, ձյան եւ մերկասառույցի դեպքում խնդիրներ կունենան»: Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե. չի բացառվում, որ նախորդ հանրահավաքների օրերին սահմանված հսկողությունից, վաղվա հսկողությունը կարող է ավելի խիստ լինել, Արման Մուսինյանն ասաց. «Իրենց բնորոշ ձեռագիրն է: Եթե հիշում եք, ակտիվ հանրահավաքային շրջանում միշտ էլ ոստիկանությունը երկամսյակ, եռամսյակ է հայտարարում, որի անվան տակ փորձում է կանխել մարզերի քաղաքացիների մուտքը՝ Երեւան: Եթե ոստիկանությունն իսկապես զբաղվի միայն հանցագործության դեմ պայքարով, մենք միայն ուրախ կլինենք եւ կողջունենք»: Ինչ վերաբերում է վաղվա հանրահավաքի օրակարգին, Մուսինյանը տեղեկացրեց, որ հիմնական մեխը կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականի քաղաքական հիմքերի մասին հռչակագրի ընդունումը: Իսկ ի՞նչ քայլեր կհետեւեն դրան,-«Ա1+»-ի հարցին Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակը պատասխանեց. «Նման հարցերի պատասխանները տրվում են հանրահավաքում»: Արման Մուսինյանը չբացառեց, որ հանրահավաքը կարող է շարունակվել նստացույցի տեսքով:
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2011/11/24/kongres
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit