2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ամենալավ բիզնեսը՝ ադմինիստրատիվ պաշտոնը
Back
Print
Email to a friend
Հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը ցանկանում է Հայաստանի արտաքին անվտանգության վրա որևէ կերպ չազդող որակյալ հեղափոխություն տեսնել մեր երկրում: Նա այդ մասին ասել է «Չենք լռելու» նախաձեռնությանը տված հարցազրույցում։ «Պետք է փոխառել միջազգային փորձն ու ամենը կարգի բերել, որպեսզի ամենախոշոր ընկերությունները հարկատուների ցանկում չլինեն 50-րդ կամ 114-րդ տեղում: Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա` ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»,- ասել է Հայրապետյանը: Նա անդրադարձել է Հայաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի հղփացած ապրելակերպին` անվանելով այդպիսի զինվորականներին «թերարժեքության բարդույթ ունեցողներ»: Հայրապետյանը դատապարտել է առավոտից երեկո հեռուստատեսությամբ գովազդվող «բարեգործ» օլիգարխներին` նշելով, որ նրանք իրենց քաղաքական ապագան են կերտում` վերադարձնելով միայն գրոշներ ժողովրդից գողացած փողերից և չմուծած հարկերից: Բարերարը նաև ցավ է հայտնել, որ Հայաստանում ամենալավ բիզնեսը ադմինիստրատիվ պաշտոն զբաղեցնելն է: Ֆրանսիայում գտնվելու պատճառով Լևոն Հայրապետյանի հետ հարցազրույցն անց է կացվել հեռախոսի միջոցով:
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2011/11/23/levon-hayrapetyan
Name
:
BHGBH
Comment
:
BNHHK
Loading…
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit