1/20/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Հոկտեմբերի 27ը - սև օր - Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
Ուղիղ 12 տարի առաջ գլխատվեց Հայաստանի իշխանությունը՝ տեռորիստ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ թափանցեցին Ազգային Ժողովի դահլիճ և սպանեցին 8 պատգամավորների, որոնց թվում էին Ազգային Ժողովի նախագահ՝ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ՝ Վազգեն Սարգսյանը: Ահաբեկիչները որոշակի պահանջներ էին ներկայացնում ու անընդհատ կանչում էին այդ ժամանակվա ՀՀ Նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին: Տեռորիստ նախագահ Քոչարյանի հանդիպումը տեղի ունեցավ դեմառդեմ և ինչի մասին են խոսել մինչև այսօր հայտնի չէ: Այդ հանդիպումը բազում հարցականների առիթ է տալիս...
Սև ամպեր կուտակվեցին Հայաստանի վրա և միայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կտրուկ, հստակ գործունեությունը կանխեց բոլոր այն վտանգները, որ կախվում էր Հայաստանի վրա, սկսած Ադրբեջանի Բաքվի հարցակումից մինչև Հայաստանի քաոսային վիճակի ստեղծումը: Հոկտեմբերի 27-ի գործը մինչև չի բացահայտված, ոչ մի դատախազ, ոչ մի ականատես, ոչ մի գործին տեղյակ անձնավորություն չունեցան այն համարձակությունը, որ պատմեն ճշմարտությունը:
Պատճառը պարզ էր...Ովքեր փորձեցին գոնե մեկ բառ ասել, ապա հայտնվեցին կամ անդրշիրիմյան աշխարհում կամ վտարվեցին Հայաստանից...
Հոկտեմբերի 27-ի գործով նախկին ամբաստանյալ, սակայն ապացույցների անբավարարության պատճառով ազատ արձակված Մուշեղ Մովսիսյանը մահացավ սարքված ավտովթարից: Դեպքի ականատեսներից մի քանիսը, շատ արագ հայտնվեցին Հայաստանի սահմաններից դուրս: Այս է այսօրվա Հայաստանի տոտալիտար համակարգի ճշմարտությունը:
Հոկտեմբերի 27, 2011
Լիլիա Շաքարյան
Լոս Անջելես
Source Publication:
Lilia Chakarian
Source:
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit