8/19/2022
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ընդդիմադիր գործիչ. ՀԱԿ-ի օգոստոսի 2-ի հանրահավաքին կմասնակցեն մեծ թվով մարդիկ
Back
Print
Email to a friend
Չնայած եղանակին եւ այն հանգամանքին, որ շատերը բացակայում են Երեւանից, ՀԱԿ-ի օգոստոսի 2-ի հանրահավաքում շատ մարդիկ կլինի եւ մասնակիցների թիվը կգերազանցի նախորդ հանրահավաքի մասնակիցների թվին: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար, ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ով ընդգրկված է նաեւ կոալիցիայի հետ երկխոսության ՀԱԿ-ի պատվիրակության կազմում:
«Արդեն ինտրիգ կա, մարդկանց սպասելիքները իրագործման ճանապարհին են, երկխոսություն է ընթանում, որի մանրամասների մասին հասարակությունը ցանկանում է իմանալ»- ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե իշխանությունը համաձայնել է երկխոսել ընդդիմության հետ, որպեսզի դժգոհ զանգվածներին փողոցից հետ բերի, Խաչատրյանը նշեց. «Այդպիսի տեսակետ կարող է գոյություն ունենալ: Մենք ընդամենը երկու հանդիպում ենք ունեցել իշխանությունների հետ, եւ ես չեմ կարող ասել, որ նրանք հենց այդ նպատակ են հետապնդում: Նրանք բարեհամբույր լսեցին մեր պահանջները, ընդունեցին երկխոսության մեր կողմից առաջարկվող օրակարգը, որոնցից առաջին տեղում արտահերթ ընտրությունների անցկացնելու պահանջն է: Իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին քննարկել մեր կողմից առաջադրված բոլոր հարցերը»:
Source Publication:
news.am
Source:
http://news.am/eng/news/69388.html
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit