3/2/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Նախագահի հրաժարականը դեռ ուժի մեջ է-Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
Հունիսի 2-ի ասուլիսում, “Հայկական Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի պահանջը, Սերժիկ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ, դեռ ուժի մեջ է: Նա հայտնեց, որ իշխանությունները վերջ-ի-վերջո, կհասկանան, որ արտահերթ նախագահական ընտրությունները միակ ելքն են, որը հնարավորություն կտա Հայաստանին դուրս գալ այս քաղաքական ճգնաժամից:
Նիկոլ Փաշինյանն էլ է այն կարծիքի , որ այսօր, Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառը ժողովրդի վստահությանը չարժանացած իշխանության գոյությունն է: Նա նշեց` “Ես կհամարեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը կատարել է իր պատմական ու քաղաքական առաքելությունը այն ժամանակ, երբ ինչպես ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով եկել է իշխանության, այնպես էլ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով հեռանա իշխանությունից”:
Ընդդիմադիր քաղաքական գործիչն ընդգծեց, որ միակ նպատակը ՀԱԿ-իշխանությունների երկխոսության այնն է, որ հաղթահարվի մեր երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը` միայն արտահերթ նախագահական ընտրություններն անցկացնելով:
Իշխանություններն 2008թ.-ից մինչև այսօր, իրենց քայլերով ցույց տվեցին, որ իրոնք ի վիճակի չեն երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից: Ճիշտ է, Մարտի 1-ի դեխքերում ընդդիմությունը նույնպես ունի իր մեղքի մասնաբաժինը, որ թույլ տվեց որպեսզի Հայաստանում ձևավորվի այնպիսի “լկտի իշխանություն”, որը կարողացավ իր սեփական քաղաքացիներին գնդակահարել իրենց սեփական մայրաքաղաքի կենտրոնում, որ կարողացավ իր քաղաքացիներին ծեծի ու ջարդի ենթարկել: “Ահա այդպիսի իշխանությունները կծեծվեն ու կքշվեն ժողովրդի կողմից”:
Լիլիա Շաքարյան
Հունիս 2, 2011
Լոս Անջելես
Source Publication:
Lilia Chakarian
Source:
www.yerevannights.com/newsonline
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit