1/20/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Սամսոն Խաչատրյանն ազատ արձակվեց
Back
Print
Email to a friend
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվեց ընդդիմադիր ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը:
Դատարանը Սամսոն Խաչատրյանին մեղավոր ճանաչեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ որոշեց նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն կիրառելով փորձաշրջան, ազատ արձակեց հայտնի բռնցքամարտիկին:
Նա ձերբակալվել էր ընդդիմության այս տարվա մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Մեղադրող կողմը պնդում էր, որ բռնցքամարտիկը ոստիկանի է բռունցքով հարվածել, Խաչատրյանն էլ պնդում էր, որ հարվածել է կանանց հրմշտող ու խփող ինչ-որ անձի, որը եղել է քաղաքացիական հագուստով եւ չի ներկայացել որպես ոստիկան:
Source Publication:
azatutyun.am
Source:
http://www.azatutyun.am/content/article/9499131.html
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit