2/18/2019
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Քաղաքական Ընդդիմությունը «վերջին զգուշացումն» է անում իշխանություններին
Back
Print
Email to a friend
Հայ ազգային կոնգրեսը այսօր` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների երրորդ տարելիցի օրը, բազմամարդ հանրահավաք անցկացրեց Մատերադարանի մոտ: Կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում հայտարարեց. - «Սա մեր վերջին զգուշացումն է իշխանություններին: Սթափվեք»:
Ընդդիմության առաջնորդը իր ելույթում մեկուկես տասնյակից ավելի պահանջներ ներկայացրեց իշխանություններին, որոնց «զգալի մասի կատարման պարագայում» խնդրեց հանրահավաքի լիազորությունը` «գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։
Նշված պահանջներից են` «մինչեւ մարտի 15-ը ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին», «ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով», «անհապաղ վերականգնել ղարաբաղյան բանակցությունների նախկին ձեւաչափը» եւ այլն:
Հանրահավաքում ելույթ ունեցան Հայ ազգային կոնգրեսի այլ ղեկավար ներկայացուցիչներ, Մարտի 1-ի զոհերի հարազատները:
Վերջիններս պահանջում էին պատժել սպանությունների մեղավորներին:
«Նրանք զոհվեցին հանուն արդարության եւ ազատության: Եվ զոհվեցին հայկական բանակի ոչ բարով գերագույն հրամանատարների, հայ բանակի սպայի հրամանով», - ասաց 2008-ի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը:
Մեկ այլ զոհի` Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է «Մարտի 1» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է «իրավական եւ սոցիալական աջակցություն ցույց տալ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, աջակցել մարտի 1-ին հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներին»:
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փաստահավաք խմբի նախկին անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը գնահատեց. - «Մարտի 1-ին Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի կողմից իրականացվել է ռազմական հեղաշրջում: Եվ այդ հեղաշրջման, արյունահեղության, ապօրինությունների պարագլուխները ի վերջո պետք է կանգնեն եւ կանգնելու են դատարանի առաջ»
«Մարտի 1-ի էջը պետք է փակենք մենք», - իր ելույթում հայտարարեց ՀԱԿ-ին անդամակցող ՀՀՇ-ի վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Հանրահավաքին միացավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչությունը` կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մեր պատգամավորները` «Ժառանգության» ներկայացուցիչները իրենց մարմնի, իրենց հոգու, իրենց ամենօրյա գործունեության վրա զգացել են մարտի 1-ի կնիքը, եւ եղել են միշտ հրապարակում, միշտ ժողովրդի կողքին: Թող ոչ մեկը չկարծի, որ «Ժառանգություն»-ը երբեւէ կբացակայի, եւ մենք այսօր մեր ժողովրդի հետ միասին արժանին ենք մատուցում մեր համաքաղաքացի զոհերի հիշատակին»:
Մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած պահանջները` Հովհաննիսյանը ասաց. - «Մեծ մասը ընդունելի են, բայց, չխորանալով քաղաքականության մեջ, հարց է ծագում, թե համապատասխան պաշտոնյաներին ով պետք է հեռացնի իրենց աշխատանքից… Ես կարծում եմ, որ առաջին հերթին մեր ժողովուրդը այսօր, վաղը եւ տեւական պայքարի միջոցով պետք է ինքը որոշի, թե ով է լինելու իր գործադիր եւ օրենսդիր իշխանավորը, որը մինչեւ հիմա չի եղել»:
Հանրահավաքը եզրափակվեց բազմամարդ երթով, որի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, որտեղ մոմեր վառեցին` հարգելով զոհերի հիշատակը:
Source Publication:
azatutyun.am
Source:
http://www.azatutyun.am/content/article/2325011.html
Name
:
лили
Comment
:
амот мер караварутяне,армяне узумен апрен иренц еркрум!
Loading…
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit