2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
«Իշխանությունների վերջին շանսն է»
Back
Print
Email to a friend
«Ազգովի պատրաստվում ենք մարտի 1-ի հանրահավաքին»,-այսօր հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ-ը մեկ ուղերձ ունի ժողովրդին. «Ցանկացած բռնություն ժողովրդի նկատմամբ տասնապատիկ ուժեղ հակահարված է ստանալու ժողովրդի կողմից»:
Նա պատահական չի համարում, որ իշխանությունները ջանք չեն խնայում այդ հանրահավաքը տապալելու համար եւ որպես վառ օրինակ նշեց երեկ ՀԱԿ-ի 10 ակտիվիստներին ոստիկանություն բերման ենթարկելու փաստը:
«Մարտի 1-ի մեր հանրահավաքը լինելու է հանգրվանային: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մենք այս իշխանություններին ապացուցենք, որ Հայաստանում այլեւս 2008թ. մարտի 1-ը չի կրկնվի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը Լեւոն Զուրաբյանը դիտարկում է աշխարհում ընթացող գործընթացների ֆոնի վրա. «Միջազգային հանրությունը, կարծես թե սկսում է արթնանալ եւ հասկանալ, որ մարդասպանները, բռնապետները, սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառող ղեկավարները տեղ չունեն այսօրվա աշխարհում: Դրա լավագույն օրինակը Լիբիայում կատարվող իրադարձություններն են»:
Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ Հայաստանում եւ ընդհանրապես այսօր աշխարհում այլ իրավիճակ կլիներ, եթե միջազգային հանրությունը նույն համերաշխությունը ցուցաբերեր 2008թ. մարտի 1-ին. «Աշխարհն այդ ժամանակ քնած էր եւ գերադասեց աչք փակել փոքրիկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ըստ էության երեք տարի մենք մեր շարժումը տարանք մեկուսացման պայմաններում: Փառք Աստծո, դա հաղթահարվում է: Աշխարհը հասկացավ, որ Քադդաֆիի եւ Քոչարյանի նման մարդիկ իրենց կյանքը պետք է ավարտեն Հաագայի քրեական դատարանների կողմից կայացրած վճիռների սահմաններում»:
Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ-ն իշխանություններից պահանջելու է արտահերթ ընտրություն: «Մարտը եւ ապրիլի սկիզբը իշխանությունների համար լինելու են վերջին շանսը»,- խոստացավ Լեւոն Զուրաբյանը:
Ի դեպ, նա մանրամասնեց մի հատված երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հանդիպումից. «Լեւոն Տեր-Պետրոսյանը մի միտք արտահայտեց. «Ցանկացած բռնապետություն կոնֆլիկտ է»: Բռնապետությունը կոնֆլիկտ է ռեժիմի եւ ժողովրդի միջեւ: Ինչպես եւ ցանկացած կոնֆլիկտ հղի է պայթյունով եւ անկանխատեսելի հետեւանքներով»:
Նշելով, որ ցանկացած կոնֆլիկտ կարող է լուծվել 2 տարբերակով. խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով եւ պատերազմով` Լեւոն Զուրաբյանը հույս հայտնեց, որ իշխանությունն այնքան խոհեմ կգտնվի, որ կնախընտրեն առաջին տարբերակը: Այսօր նա նաեւ վստահեցրեց, որ ՀՀ-ում արտահերթ ընտրություններն անխուսափելին են, քանի որ ժողովուրդն այլեւս ի վիճակի չէ հանդուրժել երկրում տիրող անարդարությունները:
Ինչ վերաբերում է կոալիցիայի վերջին հուշագրին, ապա այն պարոն Զուրաբյանը գնահատեց անլուրջ, խեղճ փաստաթուղթ, որով ռեժիմն ընդամենը ցանկանում է ամրացնել իր թուլացած հիմքերը:
Source Publication:
a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2011/02/25/levon-zurabyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit