1/20/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
«Կոալիցիան ցույց տվեց իր արհամարհանքը»
Back
Print
Email to a friend
«Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ»,-այսօր ներքաղաքական վերջին զարգացումներն է մեկնաբանել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա` Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ:
«Ավելին` բացարձակ մեծամասնություն ունեցող կոալիցիան նաև հայտարարում է, որ նպատակ ունի առանց այդ էլ խորհրդարանում չնչին ներկայություն ունեցող ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից:
Սա ոչ միայն չի նպաստի երկրում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավիճակի բարելավմանը, այլև ավելի կբարդացնի այն:
Իրավիճակից դուրս գալու ճանապարհը ոչ թե այդ իրավիճակի բարելավման հիմնական խոչընդոտը հանդիսացող իշխանությունների վերարտադրության երաշխավորումը պետք է լիներ, այլ իշխանության ներսում հակակշռի ապահովումը` միահեծան իշխանությանը այլընտրանքի հնարավորության հեռանկարը:
Ստեղծված իրավիճակը էլ ավելի կխորացնի հասարակության հուսահատությունը` հնարավոր բոլոր բացասական հետևանքներով»,-ասել է Վարդան Օսկանյանը:
Source Publication:
azatutyun.am
Source:
http://www.azatutyun.am/content/article/2313987.html
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit