1/20/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Մարտի 1-ի հայտնի դեպքերի ժամանակ, ժամը 21-ի սահմաններում Երեւանի Պարոնյան փողոցում, ՚888ՙ սուպերմարկետի դիմաց
Back
Print
Email to a friend
Մարտի 1-ի հայտնի դեպքերի ժամանակ, ժամը 21-ի սահմաններում Երեւանի Պարոնյան փողոցում, ՚888ՙ սուպերմարկետի դիմաց ոստիկանական ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու: Մեր ունեցած տեղեկություններով, վրաերթի ենթարկված քաղաքացին բարեբախտաբար ողջ է, եւ նրան արդեն հարցաքննել են: Հայտնաբերվել եւ հարցաքննվել է նաեւ վրաերթ իրականացրած ավտոմեքենայի վարորդը:
Նկատենք, որ քաղաքացուն վրաերթ ենթարկածը փշալար տեղափոխող ոստիկանության հատուկ գնդին էր պատկանում, եւ որը հետռագայում հրդեհվել է:
Տուժողի հայտնաբերմանը վերաբերող հարցերին ի պատասխան` գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել, նշելով, որ քննություն ընթանում է, եւ երբ դեպքի բոլոր հանգամանքները պարզ կլինեն, այն ժամանակ իրենք կտրամադրեն ամբողջական տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ վրաերթի ցանկացած դեպք դատախազությունը մեկ ամիս հերքում էր: Անգամ գլխավոր դատախազն էր հերքում, թե վրաերթ է տեղի ունեցել: Սոնա Տռուզյանը բացատրեց, որ իրենք առաջնորդվել են հիվանդանոցներից ստացված տեղեկություններով, մարտի 1-ին եւ 2-ին վրաերթի ենթարկված քաղաքացի հիվանդանոց տեղափոխվածների մեջ չի եղել, զոհվածների մարմինների վրա էլ վրաերթի հետքեր չեն եղել: Իսկ դատախազությունը Պարոնյանի վրա տեղի ունեցած վրաերթի մասին տեղեկացվել է միայն ապրիլի 3-ին՝ մամուլից, եւ միայն այդ օրն են ինտերնետում տեսել տեղադրված կադրերը: Ի դեպ, Սոնա Տռուզյանը նույնիսկ զարմացած էր, թե ինչու այդ կադրերն այդքան ուշ են տեղադրվել, եւ նորից հորդորում էր, որ եթե կան դեպքերի հանգամանքներ պարզաբանող կադրեր կամ վկայություններ, թող ներկայացվեն նախաքննական մարմնին:
Մեր դիտարկմանը, թե մասնավորապես ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ Գրիզելդա Ղազարյանը եւ դուստրը՝ Գայանեն, դաժան ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից. երկուսն էլ ստացել են մարմնական վնասվածքներ, ընդհուպ մինչեւ՝ կարեր Գրիզելդա Ղազարյանի գլխին,Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ քննություն է տարվում:
Իսկ այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե որեւէ իրավապահ պատասխանատվության չի ենթարկվի, այդ դեպքում ինչ իմաստ ունի քննությունը, Սոնա Տռուզյանն ասաց. ՚Նախագահի խոսքերը ես չեմ մեկնաբանումՙ:
Source Publication:
Unzipped
Source:
http://unzipped.blogspot.com/search/label/video%20evidence
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit