2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Պայքարը դեռ շարունակվում է-Լիլիա Շաքարյան
Back
Print
Email to a friend
Պայքարը դեռ շարունակվում է
Արդեն մեկ տարի է անցել բաց նամակիցս, որը հրատարակվեց դեկտեմբերի 11, 2009թ. և գտնվելով ԱՄՆ-ում, շատ եմ ցավում, որ Հայաստանի քաղաքական կարգավիճակը չի փոփոխվել բոլորովին դեպի դրականը: Ցավոք սրտի, այս կոռուպտված իշխանությունը մինչև չտապալվի ու մասնատվի, ոչ մի դրական փոփոխություն պետք չէ սպասել:
Նշեմ նաև, որ հոկտեմբերի վերջին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հրապարակած զեկույցի համաձայն, նախորդ տարվա համեմատ Հայաստանը դարձել է ավելի կոռումպացված երկիր եւ այդ միտումը արդեն 4 տարի անընդմեջ գնալով վատանում է:
Այս վերջին 2 ամսվա իրադարձությունները էլ ավելի են մատնացույց անում, որ այսօրվա տոտալիտար ռեժիմը տանում է մեր ժողովրդին դեպի անդունդ, մանավանդ այս վերջին օրինակից, որը Գագիկ Բեգլարյանի խայտառակ հրաժարականն էր: Բեգլարյանը տվեց իր հրաժարականը, երբ խայտառակ լուրերը տարածվեցին, որ նա փախցրել և ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի գրացենյակի սպա, Արամ Կանդայանին, որը ուղղակի խնդրել էր Բեգլարյանի կնոջը փոխել իր տեղը դահլիճում, համաձայն պաշտոնական արձանագրության:
Բեգլարյանը ուղղակի ստիպված եղավ հրաժարական տալ, որովհետև նա, այսպես ասած “ապտակ հասցրեց” նախագահ Սարգսյանին: Այնուամենայնիվ, այս զարգացումները կապ չունեն հաստատման օրինականության հետ, որը պնդում է վարչապետ Սարգսյանը: Այս իրադարձությունը ուղղակիօրեն արվում է որպեսզի փրկել Սարգսյանի վարկանիշը: Այսինքն, եթե դա կատարվեր մեկ ուրիշի հետ, ապա Բեգլարյանը երբեկ չէր պատժվի:
Սա, սիրելի ժողովուրդ, մի օրինակներից մեկն է, որը ցույց է տալիս, որ մեր նախագահը հաշվի չի առնում մեր ժողովրդի կարծիքը, այլ նա ուղղակի պայքարում է իր նախագահական “պատիվը” պահել, քանի նա այդ աթոռին է նստած:
Ողջունում եմ իմ համագործակիցների ուժը, եռանդը և քաջությունը, նրանց պայքարը այս տիրակալների դեմ: Ես ստիպված էի լքել իմ Հայրենիքը, փրկելով իմ ու իմ ընտանիքի կյանքը այդ դաժան մարդասպաններից: Բայց հավատեցնում եմ, որ ես դեռ այստեղից պետք է երկար պայքարեմ իմ Հայրենիքի ազատագրման համար այս անառակ իշխանությունից:
Ընդդիմադիր ցույցերի արդյունքն է, որ այս 3 շաբաթվա ընթացքում արդեն 3 քաղբանտարկյալներ են բաց թողնվել: Ավելի քան 150 մարդ ձերբակալվել էին Հայաստանի պատմության ամենակատաղի փողոցային բախումների, որոնք հաջորդեցին վիճահարույց նախագահական ընտրություններին Փետրվար 2008թ.-ին:
Հետո, անգամ համաներում հայտարարվելուց հետո, 2009թ.-ին, մի քանի տասնյակ ընդդիմադիրներ դեռ մնացին բանտարկված: ՀԱԿ-ը պնդում է, որ իր բոլոր ձերբակալված անդամներին և համակիրներին, այդ թվում, ընդդիմադիր “Հայկական Ժամանակ” օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, պետք է ազատ արձակվեն: Քաղբանտարկյալների ազատ արձակումը այս անցած 3 շաբաթվա ընթացքում ցույց է տալիս, որ կառավարությունը եկել է քաղաքական որոշման, թեև Հանրապետական կուսակցության փոխնախագահը հայտարարել է, որ կուալիցիան չի քննարկել “քաղաքական բանտարկյալների” հարցը:
ՀՀԿ փոխնախագահ Սահակյանն ավելի վաղ հայտարարել է, որ բոլոր քաղբանտարկյալները կարող է ազատ արձակվեն, սակայն Նիկոլ Փաշինյանն ու նախկին զինվորական հրամանատար Սասուն Միքայելյանը հանցագործներ են և պետք է մնան բանտարկված: Ի դեպ նշեմ, որ, Նիկոլ Փաշինյանին վերջերս դաժան ծեծի են ենթարկել Կոշում և տեղափոխել են Արթիկ քրեակատարողական հիմնարկ, որտեղից Փաշինյանի գրված հոդվածները այլևս “տեղ չեն հասնում”:
Այսպիսի կոռուպտված իշխանությունը դեռ խոսում է մարդու իրավունքների պաշտպանման մասին…
Սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում բոլորին, որ մենք պետք է կանգ չառնենք պայքարելու արդարության համար, մարդու իրավունքների համար, և ազատ մամուլի համար:
Պայքար, պայքար մինչև վերջ…..
Լիլիա Շաքարյան
Ք. Լոս Անջելես
Դեկտեմբեր 11, 2010
Source Publication:
Lilia Chakarian
Source:
www.yerevannights.com/newsonline
Name
:
hayk
Comment
:
draq bolorn el mi ktavi ktor en
Loading…
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit