2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով եւս մեկ դատապարտյալ
Back
Print
Email to a friend
Հինգշաբթի օրը «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Հայ ազգային կոնգրեսի համակիր Ֆելիքս Գեւորգյանը: Նրան դիմավորեցին հարազատները եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:
Գեւորգյանը կալանավորվել էր 2008 թվականի հունիսին` մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ, եւ 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի զենք-զինամթերք հափշտակելու եւ պահելու մեղադրանքով:
«Չեմ ընդունի մեղադրանքը: Ես հրաժարվել եմ իրենց ասածներից: Ճնշել են` ասում էին ասա զենքը հայրիկինդ է, որ նրան բռնեին, ինձ թողնեին: Ես էլ ստիպված ասել եմ, չէ, իրենը չի` իմն է: Եղվարդի բաժնում, դատախազությունում ճնշումը ֆիզիկական էլ է եղել, հոգեբանական էլ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց քրեակատարողական հիմնարկից հենց նոր ազատ արձակված Գեւորգյանը:
Ֆելիքս Գեւորգյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի նախընտրական շտաբի պետ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանի որդին է:
«Ժողովրդի կամքով այսօր ես ազատության մեջ եմ: Պիտի պայքարենք մինչեւ վերջին քաղբանտարկյալը դուրս գա», - հավելեց Ֆելիքս Գեւորգյանը:
Source Publication:
Source:
http://www.azatutyun.am/content/article/2240745.html
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit