3/3/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
«Պահել չեք կարող, ազատ արձակեք»
Back
Print
Email to a friend
«8 հոգու համար նախատեսված խցում այսօր բնակվում են 20 դատապարտյալ, ովքեր նույնիսկ սեփական անկողին չունեն եւ քնում են հերթափոխով»,- այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության երկօրյա համաժողովին բարձրաձայնեց իրավապաշտպան, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանը: Այս ոլորտում առկա հրատապ խնդիրները նա փորձեց վերահասցեագրել ՀՀ իշխանություններին` Եվրամիության միջոցով:
Ընդհանուր առմամբ` ՀՀ քրեակատարողական հիմնարկների բանտախցերում ըստ իրավապաշտպանի` նախատեսված է պահել 4 396 դատապարտյալ, սակայն այսօր նրանց թիվը կազմում է 4850, որոնց թիվն աճման միտում ունի:
Դիտորդական խմբի անդամը նկատեց, որ վերը նշված հարցը գործնականում ունի իր պատճառները, որոնցից առաջինը նրա խոսքերով` խափանման միջոցի հետ է կապված: «ՀՀ-ում որպես խափանման միջոց 99%-ով կալանքն է ընտրվում, որն էլ հանգեցնում է բանտախցերի գերծանրաբեռնվածությանը»,- նշում է Էդմոն Մարուքյանը եւ ապա շարունակում, որ այլ պատճառ է նաեւ ՀՀ Նախագահի կողմից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար հանձնաժողովի ստեղծման որոշումը:
«Այս հանձնաժողովը դարձավ ընդամենը միջանկյալ մարմին, իսկ նրանց որոշումները կատարվում են փակ եւ ոչ մի կերպ չեն հիմնավորվում»,-ասաց նա: Ըստ նրա` միայն այս տարի վաղաժամկետ ազատ արձակման 179 հայտ է ներկայացվել, որոնցից մերժվել է 153-ը: Ընդհանրացնելով իր զեկույցը` իրավապաշտպանը նկատեց, որ «եթե հնարավորություն չունեք դատապարտյալ պահելու, ապա ազատ արձակեք»:
Ելույթով հանդես եկավ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Մանուկ Պողոսյանը, ով նշեց, որ ՀՀ-ն խոշտանգումների կանխարգելման գործում միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների:
Զեկույցով հանդես եկավ նաեւ ԵԽ փորձագետ, Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախկին խորհրդական Մայքլ Քելլեթը, ով ներկաների հետ կիսեց եվրոպական փորձը` նշելով, որ ՀՀ-ն միանալով ՄԱԿ-ի կոնվենցիային, պարտավոր է ունենալ անկախ եւ արդյունավետ դատաքննական համակարգ:
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/11/10/convict
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit