2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Երիտասարդները բերման են ենթարկվել
Back
Print
Email to a friend
Այսօր առավոտյան Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել ՀԱԿ ակտիվիստներ, որոնք մասնակցում էին Երեւանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի դիմաց անցկացվող պիկետին: Այնտեղ ընթանում էր Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն երկօրյա սեմինարը:
Ոստիկանները հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների վրա և սկսել են խլել և ջարդել նրանց պաստառները: Պաստառների վրա անգլերենով տարբեր կոչեր էին գրված: Մասնավորապես, «Եվրոպա, մի հանդուրժի դիկտատորներին», «Քաղաքական բանտարկյալը Հայաստանում ամոթալի է Եվրոպայի համար», «Եվրոպա, դու թույլ ես տվել այս ռեժիմին պահել 12 պատանդների», «Եվրոպա, ասա’ ճշմարտությունը Հայաստանի մասին»:
Բերման ենթարկվածների թիվը նախնական տվյալներով 4-ն է`Սարգիս Գեւորգյան, Վահագն Գեւորգյան, Արեգ Գեւորգյան եւ Սարգիս Ղազարյան:
Ոստիկանությունում հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ երիտասարդների փաստաբանը` Վահե Հովսեփյանը, ներսում է, եւ նա ամեն ինչ կմեկնաբանի:
Քիչ առաջ Կենտրոնի բաժին է եկել նաեւ «Շտապ օգնության» մեքենա: Ըստ պիկետի մասնակիցների, բժիշկները ժամանել են ծեծված երիտասարդներին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Source Publication:
www.a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/11/9/hak
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit