2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Օմբուդսմենը պատրաստ է աջակցել Նիկոլին
Back
Print
Email to a friend
Նոյեմբերի 11-ին` առավոտյան 3 անց 54 րոպեին, ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի բջջային հեռախոսին է զանգել Նիկոլ Փաշինյանի կինը և հայտնել, որ իր ամուսնու վրա հարձակվել են դիմակավոր անձինք, եւ վերջինս անհետացել է: Ըստ Օմբուդսմենի գրասենյակի մամլո հաղորդագրության` նա չի ցանկացել Պաշտպանին ասել` իրեն դեպքի մասին տեղեկացնողի ով լինելը:
Արմեն Հարությունյանը հանձնարարել է ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարին ճշտել դեպքի մանրամասները: Խմբի ղեկավարին ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ից հայտնել են, որ ժամը 2 անց 30-ի սահմանում հերթապահները աղմուկ են լսել և մոտենալով` տեսել են, որ Նիկոլ Փաշինյանի մահճակալի մոտ լույս է վառվում: Փաշինյանը ասել է, որ երկու դիմակավոր եկել և իրեն բռնության են ենթարկել: Նշենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարի զանգի ընթացքում արդեն Փաշինյանը գտնվել է «Կոշ» ՔԿՀ-ի հերթապահ մասում:
Երեկ ողջ օրը` ՀՀ ՄԻՊ գրասենյակը պարբերաբար պահանջել և տեղեկատվություն է ստացել ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ի վարչակազմից: Այժմ «Կոշ» ՔԿՀ-ում շարունակվում է քննությունը:
Ի դեպ, հաղորդագրության մեջ նշվում է, որ «եթե Ն. Փաշինյանը համաձայն չէ Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից դատաբժշկական փորձաքննության տվյալների արդյունքներին, ապա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է վերջինիս աջակցել այլ փորձաքննություն անցկացնելու հարցում»:
Արմեն Հարությունյանը դեպքի մանրամասների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաև Ն. Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը անընդունելի է համարում մինչ պաշտոնական փորձաքննությունը հայտարարություններ անելը և կոչ է անում զերծ մնալ նման հայտարարություններից:
Կոչը հավասարապես ուղղված է ՀՀ ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանին և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Ա. Բաբայանին, ովքեր նախքան փորձաքննության արդյուքների ստանալը հանդես էին եկել հայտարարություններով:
Հաղորդագրության մեջ նաեւ ասված է. « ՄԻՊ գրասենյակը լրատվամիջոցներին երեկ պարզաբանումներ է տվել միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ, և ո'չ հաստատել, ո'չ էլ հերքել է հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը, քանի որ այն ի սկզբանե իրարամերժ էր»:
Source Publication:
www.a1plus.am
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/11/12/armen-harutyunyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit