2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Հրապարակ կմտնեն, երբ որոշում կայացվի
Back
Print
Email to a friend
«Ազատություն Ազատության հրապարակին», «ՀՀ փրկությունը կախված է միայն մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է» ,- այս եւ նմանատիպ կոչերով Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները Ազատության հրապարակի «վերանվաճման գործընթացը» մեկնարկեցին երթով:
Երթն ընթացավ ոստիկանների ուղեկցությամբ, որոնց շարքերը համալրվեցին հատկապես Ազատության հրապարակի շրջակայքում: Երիտասարդներն այդպես էլ հրապարակ չմտան: Հատելով քաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները եւ պտույտ տալով Ազատության հրապարակի շուրջ` երիտասարդները շարժվեցին դեպի Երեւանի քաղաքապետարան:
«Երիտասարդների պահանջն այն է, որ քաղաքապետարանը թույլատրի , արտոնի միտինգները Ազատության հրապարակում»,-ասաց ՀԱԿ ակտիվիստ Հարություն Քիրամիջյանը:
Մեկ այլ ակտիվիստ` Սերգեյ Գասպարյանի խոսքերով` իրենք մինչեւ վերջ են պայքարելու անօրինականությունների դեմ:
«Կոնկրետ այս երթը Ազատության հրապարակի «կալանավորման» դեմ է, մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել մեր ուզածին եւ ՀԱԿ-ը կկարողանա իր հաջորդ հանրահավաքը անցկացնել այնտեղ»,-ասաց նա:
Թեեւ ՀԱԿ-ի երիտասարդներին այսօր չհաջողվեց «վերանվաճել» Ազատության հրապարակը, սակայն Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Ա1+»-ին ասաց. «Այդ խեղկատակ դատավարությունները, որ իրականացնում են` պաշտպանելով մեզ մերժելու իշխանական հիմնավորումները, միայն ապացուցում են, որ այս երկիրը դեռեւս օրենքի երկիր չի»:
Նրան խիստ վրդովեցրել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա այն հայտարարությունը, թե իրավական առումով կան ինչ-ինչ հիմքեր ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում թույլ չտալու համար:
«Ես կարծում եմ, որ սա իրավաբանի խոսք չէ, այլ իշխանության ծառայի խոսք է. ցանկացած մեկը կարող է ապացուցել, որ իրավաբանական առումով որեւէ հիմնավորում չկա Ազգային կոնգրեսի հայտերը արգելելու»,-նշեց կոնգրեսականը:
Վլադիմիր Կարապետյանի խոսքերով` այսօր իրենք չմտան Ազատության հրապարակ ոչ թե ոստիկանների հետ բախումներից խուսափելու, այլ միայն մեկ պատճառով, որ իրենք որոշում չեն կայացրել, հենց որոշում կայացնեն, կմտնեն:
Source Publication:
a1plus
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/10/8/ert-october-8
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit