2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը
Back
Print
Email to a friend
Այսօր Հայ ազգային կոնգրեսը նամակ է հանձնել ԵԽ երեւանյան գրասենյակին:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված նամակը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
«Հարգելի պարոն Յագլանդ,
Հայաստանում առաջացած խորը քաղաքական ճգնաժամը, որը հետեւանք է 2008 թվականի նախագահական կեղծված ընտրությունների եւ այդ կեղծիքը բողոքարկող խաղաղ ցույցերի` մարտի 1-ի բռնի ցրման, մինչ այսօր, ավելի քան երկու տարի անց, շարունակում է մնալ չկարգավորված.
1. 13 քաղբանտարկյալ շարունակում են մնալ բանտերում` բացառապես իրենց օրինական քաղաքական իրավունքները իրագործելու պատճառով` հակառակ միջազգային հանրության, Եվրոպական Միության հայտարարություններում, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողվի 1677 /2009/, ինչպես նաեւ դրան նախորդած երեք բանաձեւերում տեղ գտած հորդորներին եւ պահանջներին:
2. Չեն բացահայտվել մարտիմեկյան 10 սպանությունները, ոչ ոք ձերբակալված չէ, ոչ մեկին առաջադրված չէ որեւէ մեղադրանք այդ գործերով, իսկ դատարանները մերժում են զոհերի իրավահաջորդների բոլոր հայցերը:
3. ԽՍՀՄ տարիներից ի վեր հայ ժողովրդի քաղաքական ակտիվության` հանրահավաքների եւ ցույցերի ավանդական տեղին` Ազատության հրապարակը (հենց այդ պատճառով վերանվանված Ազատության հրապարակ) շարունակում է արգելափակված մնալ քաղաքական միջոցառումների համար, եւ միայն վերջին ամսում ընդդիմության 10 հայտ` այնտեղ հանրահավաք անցկացնելու համար, ապօրինաբար, առանց որեւէ օրինական հիմքի մերժվել է իշխանությունների կողմից:
4. 2008-2010թթ. ընթացքում բոլոր ընտրությունները. 2008թ. փետրվարի 19-ի նախագահական, 2009թ. մայիսի 31-ի մայրաքաղաք Երեւանի ավագանու, 2010թ. հուվարի 10-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունները, եւ այլ ընտրություններ, որոնցում մասնակցել է միացյալ ընդդիմությունը, ամբողջովին կեղծվել են, զուգակցվելով համատարած բռնություններով, լրագրողների, ընդդիմության վստահաված անձանց եւ անկախ դիտորդների նկատմամբ ծեծուջարդով, ինչի հետեւանքով ընդդիմությունից գողացվել է հաղթանակը եւ մերժվել է սեփական կառավարություն ձեւավորելու քաղաքացիների իրավունքը, ինչպես արձանագրված է նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացության եւ ԱՄՆ պետական դեպարտամենտի 2009 թվականի մարդու իրավունքների զեկույցում:
5. Երկրում չի գործում որեւէ անկախ հեռուստաընկերություն, շարունակում է փակված մնալ Ա1+ հեռուստաընկերությունը:
Եվրոպայի Խորհուրդը եւ նրա Խորհրդարանական Վեհաժողովը ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը այն իրողության մեջ, որ մինչ այսօր կատարված չեն մեկ տարի եւ ինն ամիս առաջ ընդունված վերջին` 1677 բանաձեւի պահանջները, եւ որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը: Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության նկատմամբ Եվրոպայի Խորհուրդը շարունակում է դրսևորել չհիմնավորված հանդուրժողականություն` դրանով նպաստելով ապօրինությունների կրկնմանը:
Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է այն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովին մարտի 16-ին ներկայացված քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլընտրանքային ժամանակացույցում, ներառյալ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը և նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նկատի առնելով Եվրոպայի Խորհրդի ստանձնած պատասխանատվությունը Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման եւ պաշտպանության գործում, նաեւ պահանջում ենք Եվրոպայի Խորհրդից` Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչեւ մոնիտորինգի ռեժիմի խստացում:
Հայ ԱզգայինԿոնգրեսի անունից
Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Առաջին նախագահ»
Source Publication:
a1plus
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/10/1/thorbjorn-jagland
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit