7/6/2022
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Քաղաքապետարանի որոշումը անսպասելի չէր
Back
Print
Email to a friend
Երեւանի քաղաքապետարանը չարտոնեց Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 24-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքը:
Որպես մերժման հիմք ներկայացվեց հոկտեմբերի 10-ին էրեբունի Երեւանի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու համար Ազատության հրապարակում սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 9-ը անցկացվող փորձերը: Փոխարենը քաղաքապետարանի կազմակերպչական բաժինը ՀԱԿ-ին առաջարկել է իրենց զանգվածային միջոցառումը անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում:
ՀԱԿ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը օրենք է խախտել, քանի որ հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենքում արգելման կետում խոսվում է միայն ժամերի փոփոխության վերաբերյալ, իսկ փոխարինող տեղ նրանք իրավունք չունեն առաջարկել: Բացի այդ, այն հիմքը, թե այդ վայրում այլ միջոցառում է նախատեսվում, Տիգրան Առաքելյանը նկատում է, որ քաղաքապետարանի տվյալ միջոցառման մասին իրազեկումը չի փակցված հանրության համար նախատեսված տախտակին, ինչպես նաեւ իրազեկումը չի արվել սույն օրենքով:
Տիգրան Առաքելյանը ներկայացրել է եւս երկու իրազեկման դիմում սեպտեմբերի 28-ին, 29-ին`ՀԱԿ-ի Ազատության հրապարակում հանրահավաք անելու համար:
Source Publication:
a1plus
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/09/10/municipality
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit