2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
ՀԱԿ-ը որոշում է կայացրել
Back
Print
Email to a friend
Հայ ազգային կոնգրեսն այսօր կենտրոնական գրասենյակում հրավիրած նիստի ժամանակ որոշում է կայացրել, թե որտեղ պետք է անցկացնի սեպտեմբերի 17-ի հանրահավաքը: Որոշումը կհրապարակվի վաղը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը չի թույլատրել ՀԱԿ-ին հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում, եւ հանրահավաքն արտոնել է Մատենադարանի մոտ: Քաղաքապետարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ այդ օրվանից մայրաքաղաքում սկսվում են Էրեբունի-Երեւան տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքները:
Քաղաքապետարանի այս որոշումը «Ա1+»-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ապօրինի համարեց եւ կարծում է, որ այդ այն ընդունվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:
«Նման որոշումներն այլ կերպ չեն ընդունվում: Իշխանություններն ուղղակի սարսափած են այն հեռանկարից, որ Ազատության հրապարակում ընդդիմությունը նորից հանրահավաք է անցկացնելու»,-ասաց նա:
Ըստ նրա` երբ ՀԱԿ ներկայացուցիչները հանրահավաքի իրազեկման հայտը ներկայացնում էին քաղաքապետարան, Էրեբունի-Երեւան տոնակատարությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէր, եւ ընդհանրապես, քաղաքապետարանն իրազեկում չէր արել. «Միշտ այն պահին, այն օրը, երբ ընդդիմությունը ցանկանում է հանրահավաք անցկացնել, որի մասին ամիսներ առաջ հայտարարում է, այդ օրը պարզվում է` մի անիմաստ միջոցառում է կազմակերպված եւ օգտագործելով այդ առիթը` մերժում են»:
Քաղաքապետարանից հայտարարել են, որ իրենց իսկ միջոցառման մասին իրենք պարտավոր չեն իրազեկել:
Դա Լեւոն Զուրաբյանը ծիծաղելի դեմագոգիա է համարում, որը ըստ նրա` ցույց է տալիս նրանց «տարրական իրավական անգրագիտությունը». «Օրենքը երկաթյա տրամաբանությամբ բացատրում է, որ ինչ միջոցառումն էլ լինի, եթե այն պետք է ծառայի իբրեւ արգելման հիմք, պետք է իրազեկված լինի օրենքով սահմանված կարգով: Իսկ նման պատասխանով քաղաքապետարանը, փաստորեն, ասում է, որ իրենք իրենց օրենքից վեր են համարում: Այսինքն` այս օրենքին պետք է ենթարկվեն բոլորը, բացի քաղաքապետարանից»:
Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ իրենք չեն հաշտվելու այս իրավիճակի հետ եւ ամեն ինչ անելու են, որ «հայ ժողովրդավարությունը նվաճի իր ավանդական հանրահավաքների տեղին` Ազատության հրապարակը»:
Ի դեպ, երբ «Ա1+»-ը Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի վարչությունից փորձեց պարզել Էրեբունի-Երեւան տոնակատարությունների ժամանակացույցը, ստացավ պատասխան, որն այն դեռ պատրաստ չէ:
Source Publication:
a1plus
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/09/2/hak
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit