Ընտրական Կեղծիքներ-Լիլիա Շաքարյան
Print Email to a friend

777



Source Publication:
Source: http://www.yerevannights.com
Name: Ինչու երիտասարդները գնացին Լ. Տեր-Պետրոսյանի hետեւից
Comment: Երեւանի մամուլի ակումբի մոնիտորինգի արդյունքների համաձայն, նախընտրական ժամանակահատվածում ամենաշատ բացասական հիշատակումներով ուշադրության է արժանացել Լ. Տեր-Պետրոսյանը: Սեւ PR-ի կարեւոր մեթոդներից է համարվում «տեղեկատվական տեռորը»՝ «հեռուստաքիլլերների» օգնությամբ: Հետեւողականորեն շրջանառվեցին «մութ ու ցուրտ տարիները»՝ տեսողական, լսողական ու շարժողական ասոցիացիաներ առաջացնող կադրերով: Այս համատեքտում առանձնանում է տաղանդավոր ռեժիսոր Լեւոն Մկրտչյանի «Մատյան անկախության» ֆիլմը, որը հոգեբանական ներգործության առումով շատ ուժեղ է: Ֆիլմում վավերացված են նորանկախ Հայաստանի հիմնադրման տարիների պատմական իրադարձությունները, որոնք շուրջ 10 տարի արգելված կամ սրբագրված են եղել հասարակության համար: 1-ին նախագահի 1994թ. ԱՄՆ-ում ելույթից պարզ է դառնում, որ այն ժամանակ եւս նրան մեղադրում էին Ղարաբաղը ծախելու մեջ, ինչին նա հակադարձում է, որ Ղարաբաղը մեծացավ եւ ստեղծվեց 20 հազարանոց ղարաբաղյան բանակը: Երիտասարդները առաջին անգամ տեսնում են «մեր պայքարը», «մեր ոգին», «մեր պատերազմը», ինչպես է ՀԽՍՀ-ն դառնում անկախ Հայաստանի Հանրապետություն, առաջին անգամ հիմնի երաժշտության տակ բարձրանում է եռագույնը ՀՀ-ում եւ ՄԱԿ-ում, ազգային հերոսի առաջին մեդալով պարգեւատրվում է Վազգեն Ա կաթողիկոսը, զորահանդեսը, շախմատի միջազգային օլիմպիադան եւ այլ պատմական փաստեր: Եվ այս ամենը ղեկավարում է Լ. Տեր-Պետրոսյանը, ով պատշաճ ներկայացնում է մեր երկիրը արտասահմանում՝ առանց բարդույթների, ինքնավստահ եւ հավասարը հավասարի պես հանդիպելով այլ երկրների առաջնորդներին: Այդ կադրերը հայրենասեր մարդու մեջ միանշանակ պետք է ազգային արժանապատվության ու հպարտության զգացում առաջացնեն: Ֆիլմը դիտողի համար «մի ընտրեք անցյալը» կարգախոսն այլեւս չի աշխատում, որովհետեւ պարզվում է, որ դրանք ոչ միայն «մթի ու...», այլեւ՝ պայքարի ու հաղթանակների տարիներ էին: ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հոգեբանական գիտությունների թեկնածու
Comments:
Submit