7/6/2022
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Իրական հանդուրժողականության պահանջ
Back
Print
Email to a friend
«Ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ը, նույնպես և 2008 թ. մարտի 1-ը, եկավ կոտրելու մեր ժողովրդի կամքն ու ոգին: Մարտի 1-ով, մանավանդ, մեծ հիասթափություն ապրեց սփյուռքահայ երիտասարդ սերունդը, իր նորանկախ և երանելի երկրում ականատես դառնալով մասսայական ցույցի դեմ աներևակայելի դաժանության և սպանդի»,-ասված է «Եվրոպայի Հայերի Համագումար» կազմակերպության հայտարարության մեջ:
Մարտյան ողբերգության երկրորդ տարելիցի առիթով արված հայտարարության մեջ ԵՀՀ-ն մատնանշում է այն քայլերը, որոնք, ըստ նրա, Հայաստանում անհապաղ պետք է իրականացվեն:
«Հրամայական պահանջ է երկրում հաստատել իրական և ոչ թե ձևական համերաշխության և փոխհանդուրժողականության մթնոլորտ: Չքաղաքականացնել ոչ մի դատավարություն և ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու դատի ենթարկված բոլոր ձերբակալվածներին: Ձեռնարկել միջոցներ, որոնք իսպառ կբացառեն հետագայում նման իրադարձությունների կրկնությունը
• Երկրում հաստատել օրենքի գերակայություն
• Մշակել և ներդնել սոցիալական արդարության հաստատման ռազմավարական ծրագիր
• Վերացնել տնտեսական ոլորտի արտոնությունները, ապահովել ազատ, արդար և ազնիվ մրցակցություն
• Ապահովել ՀՀ-ի Սահմանադրության պահանջները և տարանջատել օրենսդիր, գործադիր և դատաիրավական համակարգերի գործունեությունը
• Անցկացնել թափանցիկ և արդար ընտրություններ` ապահովելով արժանապատիվ և բանիմաց քաղաքացիների մուտքն Ազգային Ժողով և տեղական ինքնակառավարման մարմիններ
• Կիրառել նոր, արդիական մոտեցումներ երկրի տնտեսական և ներքին արդյունաբերության զարգացման համար, ապահովել նաև արտաքին ներդրումային ծրագրերի ապահովածություն` այլևայլ բյուրոկրատական, կրիմինալ և օլիգարխիկ-մոնոպոլ խոչընդոտներից
• Ապահովել պետականության ամրապնդման և հզորացման համար ներդրում ունեցող քաղաքացիների բարեկեցիկ և իմաստալից կյանք»,-ասված է հայտարարության մեջ:
ԵՀՀ-ն կոչ անում համայն հայությանը, անկախ իրենց զբաղեցրած դիրքից և ֆինանսա-տնտեսական վիճակից, «ձեռնամուխ լինել վերոնշյալ գործընթացների իրականացման օժանդակմանը` հանուն անխոցելի ազգային միասնության, ժողովրդի ազատ ու երջանիկ կյանքի ապահովման և հայոց պետականության հզորացման և հարատևման»:
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/03/1/aae
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit