3/2/2021
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
ՀՔԾ. «Մարտի 1-ի էջը փակված չէ»
Back
Print
Email to a friend
«Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել»,-այսօր «Ա1+»-ի հարցին պատասխանելով` ասաց ՀՔԾ մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 1-ի գործը չի կարճվելու, քանի որ բազմաթիվ չբացահայտված դրվագներ կան, ինչպես օրինակ` 10 հոգու մահվան հանգամանքները, եւ եթե նույնիսկ քննությունը համարվի փակված եւ կասեցման որոշում կայացվի, մարտի 1-ի էջը փակված համարել հնարավոր չէ:
«Նույնիսկ 3 տարի, 5 տարի հետո հնարավոր է բացահայտվեն որոշ դրվագներ եւ դատապարտվեն մեղավորները»,-ասաց նա:
Ամփոփելով մարտի 1-ի քրեական գործի նախաքննության պատկերը` նկատենք, որ ընդհանուր առմամբ 117 հոգու նկատմամբ քրեական օրենսգրքի տարբեր հոդված ներով մեղադրանք առաջադրվեց: Դատապարտվածներից միայն 4-ն էին ոստիկան:
Առավելագույն պատժի արժանացավ Արա Հովհաննիսյանը, որն ըստ առաջադրված մեղադրանքի, ոստիկանից զենքն էր խլել: Նրան ազատազրկեցին 9 տարի ժամկետով: Համաներում կիրառվեց դեպքերից 1 տարի անց` 2009 թվականի հունիսի 19-ին` ԵԽԽՎ հերթական նստաշրջանից առաջ, ԵԽԽՎ բազմաթիվ հորդորներից հետո:
Համաներման արդյունքում ազատազրկման մեջ գտնվող 32 անձանցից 23-ն ազատ արձակվեցին եւ այս պահի դրությամբ 9 հոգի շարունակում է մնալ անազատության մեջ:
Մարտի 1-ին զոհված 10 հոգու մահվան համար որեւէ մեկն առա այսօր պատասխանատվության չի ենթարկվել: Այս պահին «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից կրակած եւ առնվազն 4 մարդու մահվան պատճառ դարձած 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրված ոչ թե սպանության, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը):
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված զորամասի հրամանատարության հսկողությունը, քանի որ նրանք համարվում են զինծառայող: Թե որքան կտեւի գործի նախաքննությունն այս մասով, հայտնի չէ:
Չի ավարտվել նախաքննությունը նաեւ մարտի 1-ով մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի մասով: Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ քննչական գործողություններ արվում են, սակայն ինչ ընթացք կունենա գործը, նա դժվարացավ ասել: Մարտի 1-ի քրեական գործով չհարցաքննվեցին ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները: Անգամ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, որի հանձնարարականի եւ բանակը ներքաղաքական գործընթացներում ներքաշելու վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների կողմից:
Չեն հարցաքննվել բազմաթիվ առանցքային դեմքեր, օլիգարխներ, ում մասնակցության մասին արդեն երկու տարի խոսում է ընդդիմությունը: «Որեւէ փաստ չկա նրանց հրավիրելու եւ հարցաքննելու համար»,-մեզ ասաց Վահագն Հարությունյանը:
Ինչ վերաբերում է նախագահական նստավայրում գործած շտաբին, ապա Վահագն Հարությունյանն ասաց, որ դրա մասին ոչինչ չգիտի, իսկ Ոստիկանությունում գործել է շտաբ, որը ղեկավարել է Ալեքսանդր Աֆյանը: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո Աֆյանն ունեցավ ծառայողական առաջխաղացում եւ այսօր հանրապետության փոխոստիկանապետն է:
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/03/1/vahagn-harutyunyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit