2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Տրանսպորտը չի աշխատում
Back
Print
Email to a friend
Չնայած Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքն արտոնված է, սակայն խոչընդոտվում է մարզերի բնակիչների տեղաշարժը Երեւան:
Դեռ երեկ երեկոյան մարզերի, օրինակ` Կոտայքի բնակիչները, տեղեկացել են,որ այսօր երթուղային տաքսիներ չեն աշխատելու: Նրանք, ովքեր Երեւան են փորձում ժամանել տաքսիով, վերստին վստահ չեն կարող լինել, որ տեղ կհասնեն: Ճանապարհին կանգնեցվում են այն բոլոր մեքենաները, որոնցում տղամարդ ուղեւորներ են:
Ազատ տեղաշարժի իրավունքի հերթական խախտման առիթով Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել:
«Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսը պարբերաբար տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից ձեռնարկվող ապօրինությունների վերաբերյալ: Վերջին շաբաթվա ընթացքում վարչախումբը ՙբացատրական զրույցների՚, սպառնալիքների միջոցով հատկապես ՀՀ մարզերի բնակչությանը փորձում է հետ պահել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելուց: Զուգահեռաբար մարզային տրանսպորտային ընկերություններին և անհատ փոխադրողներին հրահանգվել է անհրաժեշտության դեպքում մարտի 1-ին դադարեցնել ուղևորափոխադրումը Երևան:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հերթական ապօրինությունը և հայտարարում, որ նման ճղճիմ քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու ինչպես մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի, այնպես էլ հետագա պայքարի վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/03/1/gazel
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit