2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
«Մարտի 1»-ից անցել է երկու տարի
Back
Print
Email to a friend
Երկու տարի առաջ` գարնան առաջին լուսաբացը սկսվեց ահազանգով: Ոստիկանները հարձակվել էին Ազատության հրապարակի ցուցարարների վրա եւ դաժանաբար «մաքրել» հրապարակը: Օրվա վերջաբանն ավելի դաժան էր`10 զոհ, 200 վիրավոր:
Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան.... ՀՀ այս քաղաքացիները զոհվեցին Երեւանի կենտրոնում` 2008թ. մարտի 1-ին:
Որքան էլ, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե մարտի 1-ի էջը փակված է, այն չի փակվել: Չի փակվել, քանի որ մարտյան դեպքերի զոհերի հարազատներին ու նաեւ հանրության մեծ մասին շարունակում են հուզել մի շարք հարցեր:
«Ինչո՞ւ չի կատարվում պատշաճ քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի հանցագործության մեղավորներին, ինչո՞ւ առ այսօր չեն պատժվել խաղաղ ցուցարարներին ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործմամբ ճնշելու և ցրելու ՙօպերացիայի՚ մեջ ներգրավողները:
Սպանվածներից մեկը` Տիգրան Աբգարյանը, հանդիսանում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձ. ինչո՞ւ համակողմանի չի պարզաբանվել և չի կատարվել անդրադարձ, թե ո՞ւմ հրամանով նա հայտնվեց Երևանի կենտրոնական փողոցներում, ո՞վ կարգադրեց` շարքային զինծառայողին իր զորամասից տեղափոխել մայրաքաղաքի կենտրոն»,-սրանք ընդամենը մի քանիսն են այն ինչու-ներից, որոնք հանգիստ չեն տալիս 2008թ մարտի 1-ի զոհերի հարազատներին` ողբերգությունից երկու տարի անց դեռ:
Ի դեպ, հույս չունենալով, որ ՀՀ իշխանությունները սեփական կամքով կբացահայտեն «Մարտի 1-ը», զոհերի հարազատները դիմել են ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին: Չնայած նրանք մտավախություն ունեն, որ նաեւ Եվրոպայի խորհրդի կողմից «աչք փակելու» արդյունքում են ՀՀ իշխանությունները սկսել շրջանառել այն վարկածը, թե. «Մարտի 1-ի էջը փակված է»:
«Ամեն դեպքում` մենք չենք ցանկանում կորցնել հավատն առ այն, որ ԵԽԽՎ-ն իր գործողություններում ու գնահատականներում իրապես պետք է հանդիսանա դեմոկրատական Եվրոպայի խիղճը»,-հայտարարում են 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած հանցագործության զոհերի հարազատները` ակնկալելով հանդիպում Հայաստանի հարցով համազեկուցողների հետ, երբ նրանք առաջիկայում կայցելեն Երեւան:
ՀՀ հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեին և Ջոն Պրեսկոտին նրանք ցանկանում են ներկայացնել իրենց պահանջներն ու նկատառումները 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի վերաբերյալ:
Ավելացնենք, որ այսօր ժամը 17-ին Հայ ազգային կոնգրեսը Մատենադարանի մոտ հրավիրում է հանրահավաք` մարտյան ողբերգության երկրորդ ամյակի առիթով: Ելույթ է ունենալու նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Source Publication:
Source:
http://www.a1plus.am/en/politics/2010/03/1/march-1
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit