2/7/2023
RSS
English
Հայերեն
Գլխավոր
Քաղաքական ազատություն
Խոսքի ազատություն
Էթնիկ և կրոնի ազատություն
Տեսանյութեր
Մեր մասին
Չի ուզում «լրջություն տալ
Back
Print
Email to a friend
Հարցազրույց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյան հետ:
-Մարտի 1-ի լուծարված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հրապարակեցին իրենց հերթական զեկույցը' մարտի մեկի իրադարձություններին բանակի ներգրավվածության մասին: Զեկույցում ասված էր, որ ձեզ ուղարկվել են փաստերը, իսկ դուք բավարար ուշադրություն չեք դարձրել դրանց, ավելին, «կարծես միտումնավոր անտեսել եւ լռության եք մատնել»: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Մեկնաբանելու անհրաժեշտություն եւ ցանկություն չունեմ, որովհետեւ հասկանում եմ, որ դա քաղաքական գործունեություն է' որպես ընդդիմադիր գործչի, իրենց քաղաքական գործունեությունն է, ոչ թե իրավական, ոչ թե պարզաբանումների առումով, այլ քաղաքական գործունեություն է, եւ ես չեմ պատրաստվում որեւէ լրջություն տալ, ուսումնասիրել կամ փորձել դրան պատասխանել, 2 ամիս հետո էլ կլինի, 6 ամիս հետո էլ կլինի:
-Իսկ ձեզ որպես ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի, չի՞ մտահոգում այդ փաստը:
-Որ փաստը, որ զեկույց են հրապարակել: Բացարձակապես:
-Ոչ, այն իրողությունը, որ բանակը ներգրավված է եղել մարտիմեկյան իրադարձություններին:
-Այդ փաստերը նո՞ր ունեցաք, ուզում եք ասել բանակը ներգրավվա՞ծ է եղել մարտի 1-ին: Դուք դա՞ եք ասում:
-Ես չեմ ասում, Փաստահավաք խումբն է ուսումնասիրել եւ զեկույց հրապարակել փաստերի հիման վրա. իրենք են ասում:
-Թող ասեն, վաղն էլ կարող են ասել Մարսից էին մարդ բերել, ես ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ, այլապես ամեն 6 ամիսը մեկ կլինեն փաստաթղթեր, որոնց անունը կդնեն զեկույց, դուք էլ ասում եք մեկնաբանեք:
-Բայց ուղղակի անգործության մեղադրանք կար ձեր հասցեին:
-Ես դա համարում եմ որպես քաղաքական գործունեություն, որի համար իրենք ազատ են, որի իրավունքն ունեն, բա ինչո՞վ զբաղվեն էդ մարդիկ, ընդդիմադիր գործիչ է ,անում է իր գործը, շատ լավ է անում, դուք անում եք ձեր գործը, շատ լավ եք անում, ես էլ անում եմ իմ գործը եւ չեմ գտնում նպատակահարմար'ուսումնասիրել եւ բացատրություններ տալ:
-Բայց ո՞րն է ձեր գործը' կոծկել բանակի մասնակցությո՞ւնը դեպքերին, ինչպես ասված էր զեկույցում:
-Դե, իրենք ամեն ինչ ասել են, ես իմ հնարավորությունները օգտագործել եմ, փաստերը հավաքել եմ, զեկույցը կազմել եմ եւ վերջ: Հիմա անընդհատ այսպես ասած' զեկույցներ են լինելու, Անդրանիկը Քոչարյանը կարող է զեկույց կազմել, վաղը մեկ ուրիշը, ի՞նչ եք կարծում, ես բոլորը պետք է ուսումնասիրեմ եւ մեկնաբանություննե՞ր տամ: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեությունը ավարտել է սեպտեմբերի 15-ին:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը
Source Publication:
a1plus
Source:
http://a1plus.am/en/interview/2010/05/19/samvel-nikoyan
Name:
Invalid value
Comments:
Invalid value
Submit